f

Անկախ

Խելահեղ կառավարիչների ներդրումը պետական ինստիտուտների կայացման գործում


Կայացած ինստիտուտներ ունեցող երկրները արյունահեղ պատմական փուլերով են անցել: Պատահական չէ, որ երկրների կայացման գործում մեծ դեր ունեն ավանդույթները, որոնք ձեռք են բերվել ծանր պայքարի միջոցով: Եվ որքան էլ տարօրինակ չհնչի, այդ գործում մեծ դերակատարում են ունեցել խելահեղ կառավարիչները: Նրանց կատարած անօրինականությունների հետևանքով են ընդունվել օրենքներ, որոնք սկսել են սահմանափակել կառավարիչների ամենաթողության հնարավորությունները և կայացրել դատական, օրենսդիր ու գործադիր իշխանությունների փոխզսպման մեխանիզմները:

Հայաստանը նման պատմական փուլում է հայտնվել, երբ խելահեղ վարչապետը ցանկանում է իրեն ենթարկեցնել իշխանության բոլոր ճյուղերը, սակայն այդ ճանապարհին սկսել են դիմադրության օջախներ ձևավորվել: Մինչև վերադառնանք մեր խելահեղին, քննարկենք պատմությունից հայտնի իր «կոլեգաներին» և նրանց ունեցած մեծ դերակատարմանը՝ իրավական պետական ինստիտուտների կայացման և օրինականության հաստատման գործում:

 

Untitled (2)

Ջոն Անհողը. Ազատությունների մեծ խարտիա

 

Անգլիայի՝ որպես իրավական պետություն կայացման ճանապարհին ամենանշանակալի փաստաթղթերից է համարվում «Մագնա Կարտան» կամ «Ազատությունների մեծ խարտիան», որն ընդունվել է Անգլիայի ամենաանհաջողակ թագավորներից մեկի՝ Ջոն Անհողի (1167-1216թթ․) անօրինականությունները սահմանափակելու համար։ Համարվում է, որ այն Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը խթանել է առհասարակ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացումը։ Դա թագավորի դեմ ապստամբած խոշոր ֆեոդալների, հոգևորական բարձր դասի և քաղաքային բնակչության վերնախավի հաղթանակի արդյունքն էր։

Ջոնի կառավարման տարիները համարվում են Անգլիայի պատմության ամենախայտառակ էջերից մեկը։ Նա կամակոր, ինքնասածի, բավականին հիմար և անպատասխանատու անձնավորություն է եղել։ Ջոնից հետո Անգլիայի ոչ մի թագաժառանգ այդ անունն այլևս չի կրել։ Սակայն պետք է նշել, որ Անգլիան նրա խելահեղություններին է պարտական «Ազատությունների մեծ խարտիա» կոչվող փաստաթղթի ստեղծման համար։

 

Untitled (3)

Կարլոս I, Բիլլ՝ իրավունքների մասին

 

Անգլիան Կարլոս I-ին (1600-1649թթ․) է պարտական ևս մեկ կարևորագույն փաստաթղթի (Բիլլ՝ իրավունքների մասին-16892.) համար։ Կարլոս I-ը նույնպես համարվում է ամենաանհաջողակ թագավորներից մեկը, որը նույնպես ցանկանում էր ունենալ անսահմանափակ իշխանություն, սակայն ի տարբերություն Ջոնի՝ իր օրերն ավարտեցին կառափնարանի վրա։ Կարլոսը մի քանի անգամ ցրում է պառլամենտը, ինքնակամ հարկեր է սահմանում, որի արդյունքում Անգլիայում ամստամբություն է սկսվում և Օլիվեր Կրոմվելը դառնում է Անգլիայի բռնակալը՝ Լորդ-Պրոտեկտորը։ Կրոմվելից հետո, հիշելով այդ ամենի սկզբնապատճառը՝ Կարլոսի խելահեղ կառավարման տարիները, 1689-ին ընդունվում է Իրավունքների մասին Բիլլը, որով սահմանափակվում են թագավորի արտոնությունները (օրենքների իրագործմանը խոչընդոտելը, թագավորի օգտին գանձումները, մշտական բանակի հավաքագրումը խաղաղ ժամանակ և այլն), և հիմք է դրվում սահմանադրական միապետության։ Բիլը նաև Իրավունք էր տալիս հպատակներին թագավորին դիմել խնդրագրերով, որի համար ոչ ոք պատասխանատվության չէր ենթարկվելու։ Բիլլն արգելել է չափից շատ հարկեր սահմանել և կանոնակարգել է դատական պրոցեդուրաները:

 

Նիկոլ Փաշինյան. Դատական իշխանության կայացումը

 

Պետության խելահեղ ղեկավարների օրինակներ կարելի է շատ բերել, սակայն մեր նպատակը չէ ծանրաբեռնել ձեր ուշադրությունը: Խելահեղ ղեկավարներն ոչ միայն փորձություն են պետությունների համար, այլև հնարավորություն օրենսդրության զարգացման ու պետական ինստիտուտների կայացման համար, որպեսզի ապագայում նման դեպքերը բացառվեն:

Այսօր Հայաստանում, ըստ էության, նույն գործընթացն է կայանում: Նիկոլ Փաշինյանն ունենալով բացառիկ իշխանություն խորհրդարանում՝ ցանկանում է իրեն ենթարկել դատական իշխանությունն՝ ի դեմս դատարանների ու սահմանադրական դատարանի, և դրա համար գնում է հակասահմանադրական քայլերի: Սակայն ի դեմս որոշ դատավորների ու Սահմանադրական դատարանի, մենք այսօր ունենք դիմադրության օջախներ: Սա պետական ինստիտուտների կայացման բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար: Եթե դատական իշխանությունը կարողանա դիմակայել այս հակասահմանադրական գործընթացներին, դա մեծ առաջընթաց կլինի դատական իշխանության անկախության հաստատման համար, և ակնհայտ է, որ հաջորդ կառավարությունների օրոք մենք կունենանք նույնպես անկախ և ինքնաբավ դատարաններ (պայքարով ձեռք բերված ինքնավարությունից հեշտությամբ չեն հրաժարվում), որոնք իշխանության մյուս ճյուղերի անկախության գրավականն են կարող դառնալ:

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Attachments area

Կարլոս I-ի գլխատումը Ստեփան Դանիելյան Հայաստան Նիկոլ Փաշինյան հեղափոխություն

Այլ հոդվածներ հեղինակից

Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ
AP-ը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին
Արգիշտի Կիվիրյան. Սովետական գեներալի որդին կարող է փակել Ադրբեջանից Արեւմուտք էներգակիրների ճանապարհը
«Գենացվալե»․ բիզնես, որ մարտահրավեր է նետել կորոնավիրուսին
Հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան
Էս էշի տղուն ասեք՝ տղերքը «խաղաղության համար» չեն զոհվել, հանուն հայրենիքի են զոհվել
Մեր խմդիրը ներքին քարոզն է, քարոզ, որը չպիտի տեղ ունենա «պետական ինքնասպանության» ՉՁԳՏՈՂ հասարակության մեջ։
Էրդողանը Բաքվին խոստացել է Անկարայի աջակցությունը
Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Իսկ առհասարակ, Հայաստանում տեղեկատվական անվտանգության հայեցակարգ ունե՞նք
Համազգային միավորման մասին
Սթիվեն Սեգալը և Դիսնեյի թոռնուհին խնդրել են  բարձրացնել  իրենց   հարկերը
Հատուկ բռնապետական ադրբեջանի տկարամիտ իշխանության համար.
Ինչու ապրիլյանի ժամանակ ադրբեջանական դեզինֆորմացիա տարածողները՝ «հայրենասերի» դիմակ հագած, բոլորովին այլ` վտանգավոր խաղ սկսեցին
Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հիացած է հայ զինվորականների փայլուն աշխատանքով
30 մլն դոլարանոց իսրայելական «Հերմես» անօդաչուն խոցվել է 1970-80-ականներին արտադրած զենիթահրթիռային համակարգով
Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները
Հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը  գերազանցել է 900 հազարը
Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք
Քեթի Փերին՝ նախագահի պաշտոնում Քանյե Ուեսթի թեկնածության առաջադրման մասին
Գիտնականները թվարկել են կորոնավիրուսային վարակի ախտանշանները
Նախագահ Սարգսյանը հանդիպել է սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
Կյանքից հեռացել է Ջոն  Տրավոլտայի կինը
Մակրոնը հայտարարել է Ֆրանսիա COVID 2019-ի  վերադառնալու նշանների մասին
Ավելին
Ավելին