f

Անկախ

Գևորգ Սարգսյան. «Գեղարքունիքի մարզում գործում է բռնցքամարտի շուրջ 20 խմբակ»


Հունվարի 25-26-ը Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ բանակի օրվա 28-րդ տարեդարձին նվիրված բռնցքամարտի 10-րդ բաց առաջնությունը: Մրցաշարը կազմակերպել էին Մարտունու մարզադպրոցը և Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հետաքրքիր պայքարում անցած մրցաշարում Մարտունու մարզադպրոցի թիմը գրավեց 1-ին,  Ճամբարակի մարզադպրոցը` 2-րդ,   Վանաձորի թիմը` 3-րդ հորիզոնականը:

Անկախի հետ զրույցում միջոցառման կազմակերպող, բռնցքամարտի Գեղարքունիքի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն, մրցաշարի գլխավոր մրցավար Գևորգ Սարգսյանը խոսում է մարզիկների ելույթների, նման միջոցառումների անցկացման կարևորության, Գեղարքունիքի մարզում կազմակերպվող այլ առաջնությունների մասին:

-Պարոն Սարգսյան, տարիներ շարունակ Մարտունու մարզադպրոցում կազմակերպվում և անցկացվում է ՀՀ բանակի օրվան նվիրված բռնցքամարտի մրցաշար: Մարզիկների ընդգրկվածության, նրանց ցուցաբերած արդյունքների մասին կխոսեք:

-10-րդ տարին անընդմեջ Մարտունու մարզադպրոցում անցկացվում է Հայաստանի Հանրապետության բանակի օրվան նվիրված բռնցքամարտի մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներից շուրջ 236 բռնցքամարտիկ, որոնց շարքում էին Եվրոպայի առաջնությունների և Հայաստանի առաջնություններում հաղթող և մրցանակակիր մարզիկներ:

Առաջնությունն անցկացվեց 2002-2010թթ. ծնվածների տարիքային խմբերում:

Մրցաշարն անցավ լարված և դիտարժան պայքարում: Մարտունու մարզադպրոցի մարզիկները թիմային պայքարում գրավեցին 1-ին տեղը: 2-րդը Ճամբարակի մարզադպրոցն էր, 3-րդը Վանաձորի բռնցքամարտի թիմն էր:

-Ուրախալի է մարզիկների ընդգրկվածությունը: Երկրպագուները հետևու՞մ էին մենամարտերին:

-Մարզիկները, մարզիչները սիրով են մասնակցում մեր կողմից կազմակերպվող միջոցառումներին, քանի որ Մարտունու մարզադպրոցում անցկացվող բոլոր մրցաշարերը անցկացվում են անաչառ մրցավարությամբ, ինչը շատ կարևոր է:  Կային բազմաթիվ երկրպագուներ, թե՛ Մարտունուց, թե Գեղարքունիքից, թե՛ Հայաստանի մյուս մարզերից: Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի գոտիներ խաղարկվեցին մի քանի քաշային կարգերում, որն ավելի ոգևորեց բռնցքամարտիկներին: Հաղթելու տրամադրությամբ մասնակցեցին  և տարբեր քաշային կարգերում պարգևատրվեցին բռնցքմարտի գոտիներով:

Մրցաշարը ևս մեկ անգամ առիթ է ընձեռում մարզիկներին, երկրպագուներին և բոլորին հիշեցնելու Բանակի տոնի մասին: Դրանից բացի մեր մարզիկները, ծառայության անցնելով Ազգային բանակում, իրենց հրաշալի են դրսևորում և մշտապես արժանանում են  շնորհակալագրերի ու մեդալների ծառայության ընթացքում`ֆիզիկական և հոգեբանական պատրաստություն ցուցաբերելով:

-Գեղարքունիքի մարզում բռնցքամարտի զարգացման և տարածման հետ մշտապես ակտիվ աշխատանքներ են իրականացվում:

-Մեր տարածաշրջանում տարբեր տարիքային խմբերում հանդես եկող բռնցքամարտիկներ կան, որոնց ելույթներին հետևելով կարելի է ասել, որ  այս ասպարեզում կարող են լուրջ հաջողությունների հասնել:

Նշեմ, որ մարզում այս պահին գործում է շուրջ 20 բռնցքամարտի խմբակ, որտեղ ընդգրկված են 500-ից ավելի մարզիկներ, որոնք հանրապետական առաջնություններում թիմային պատավավոր հորիզոնականներ են զբաղեցնում:

2019 թվականին ունեցել ենք 21 բռնցքամարտիկ, որոնք տարբեր տարիքային խմբերում Հայաստանի Հանրապետության առաջնություններում 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականներում տեղեր են զբաղեցրել: Նաև 3 մարզիկ  բռնցքամարտի Մարտունու մարզադպրոցից մասնակցել է Եվրոպայի առաջնությանը: Մարզում ամեն տարի անցկացվում է բռնցքամարտի շուրջ 30 միջոցառում. մեր մարզիկները  մասնակցում են միջազգային մրցաշարերի և տեղական բազմաթիվ միջոցառումների: Փետրվարի 5-ից մեր մարզիկները կմասնակցեն Հայաստանի երիտասարադական առաջնությանը: 14 բռնցքամարտիկ  կպայքարեն Հայաստանի Հանրապետության չեմպիոնի կոչմանն արժանանալու համար: Ունենք 3 առաջատար բռնցքամարտիկ. հույս ունեմ, որ կկարողանամ մրցանակյին տեղեր զբաղեցնել:

-Որևէ ֆինանսական աջակցություն ֆեդերացիան ստանու՞մ է:

-Ֆեդերացիան չի ֆինանսավորվում: Մարզային առաջնություններն օգնում են կազմակերպելու և անցկացնելու Գեղարքունիքի մարզպետարանի սպորտի բաժինը: Մրցումներ կան, որոնք օգնում է անցկացնելու Մարտունու քաղաքապետարանը: 8 տարի անընդմեջ սեպտեմբերին անցկացնում ենք միջազգային մրցաշար, որին մասնակցում են 5-6 երկրներ, որի անցկացմանը ֆինանսապես աջակցում է Մարտունու քաղաքապետարանը:

Սպորտ բռնցքամարտ Բանակի օր մրցաշար հարցազրույց

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին