f

Անկախ

Այսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է «Լուսավոր Հայաստանի» եւ նրա առաջնորդի ձեռքում. Չալաբյան


«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության կողմից Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունմանը եւ դրան հետեւող քայլերին։

Նա մասնավորապես գրել է․

 

 

«Երեկ շատերս ականատես եղանք «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության կողմից բեմադրված թատերական ներկայացմանը։ Հատուկ ցինիզմով, իրավունքի եւ առողջ բանականության նկատմամբ ընդգծված արհամարանքով, Նիկոլ Փաշինյանի անհատի կուլտի այս 88+1 սպասավորները փորձեցին հանրությանը ցույց տալ, որ իրենց դեմ «խաղ չկա», կարող են օրը ցերեկով ոտնահարել սեփական երկրի սահմանադրությունը, եվրոպական հեղինակավոր կառույցների կարծիքը, երկրի տառացիորեն բոլոր ազդեցիկ քաղաքական կազմակերպությունների հստակ արտահայտված մոտեցումները, բազմաթիվ իրավաբանների մասնագիտական կարծիքները, եւ ուժի զոռով, միանձնյա, առանց հանրային կարծիքի հետ հաշվի նստելու, մի օրվա ընթացքում, կամայական փոփոխության ենթարկել երկրի սահմանադրությունը՝ սեփական միահեծան իշխանությունը ամրապնդելու նպատակով։

Անկեղծ ասած, ես «Իմ քայլից» վաղուց որեւէ այլ բան չեմ սպասում, եւ համարում եմ, որ նրա իշխանության ամեն հավելյալ օրվա համար Հայաստանը ծանր գին է վճարում, որը ցավոք կուտակվում է եւ կարող է առաջիկայում անցնել կրիտիկական շեմը։
Շատ կարեւոր է սակայն, որ հասարակության մնացած կազմակերպված ուժերը միահամուռ դիմադրեն այս սողացող դիկտատուրայի հաստատմանը, եւ թույլ չտան, որ նախորդ իշխանությունների դեմ պայքարի անվան տակ, երկրում բոլոր իմաստներով շատ ավելի ավտորիտար, անհանդուրժող, եւ ատելապաշտ իշխանություն հաստատվի։

Մեր կուսակցության խորհուրդը երեկ դիմել էր Հանրապետության նախագահին, ինչպես նաեւ ԱԺ-ում ներկայացված մյուս երկու կուսակցություններին՝ ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին՝ այս կրիտիկական պահին գիտակցել իրենց ամբողջ պատասխանատվությունը, եւ միահամուռ ուժերով թույլ չտալ երկրում սահմանադրական կարգի տապալում իրականացնել։

Ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ երեկ ԲՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով հանձն առավ դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու երեկ տեղի ունեցած ողջ գործընթացի սահմանադրականությունը։ Որպեսզի սակայն դա տեղի ունենա, ԲՀԿ խմբակցությանը պակասում է տառացիորեն 2-3 պատգանավորական ձայն, եւ անհրաժեշտ է ԼՀԿ աջակցությունը։

Այսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ եւ նրա առաջնորդի ձեռքում։ Այսօր է, որ պարոն Մարուքյանը, քաղաքական ճկունության մաստեր-կլասներ ցույց տալու փոխարեն, պետք է կողմնորոշվի՝ ինքը իրավական պետության եւ ժողովրդավարական զարգացման կողմանակից է, թե պատրաստ է համակերպվել երկրում նեոբոլշեվիկյան դիկտատուրայի հաստատման հատ։

Եթե պարոն Մարուքյանը չի կարողանա այդպես էլ կողմորոշվել, դիմում եմ ԼՀԿ երիտասարդ պատգամավորներին՝ ձեզնից յուրաքանչյուրի ձայնը այսօր առանցքային նշանակություն ունի, եւ կարող է մեր երկրում փոխել պատմության ընթացքը։ Այսօր ձեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչ ճանապարհով մենք կգնանք։

Երեկ «Իմ քայլը» նաեւ ձեզ էր մարտահրավեր նետում, ձեր անվճռականության վրա էր հույս դնում, լկտի կերպով խախտելով սահմանադրությունը։ Ցույց տվեք, որ իրենք սխալվում են, ցույց տվեք, որ դուք կարող եք վեր կագնել պահային հաշվարկներից, լինել սկզբունքային, տուրք չտալ ամբոխավարական դեմագոգիային։ Դուք կրթված մարդիկ եք, եւ գիտեք, թե ուր է տանում այդ դեմագոգիան, ժողովրդի թշնամիների անվերջ փնտրտուքը, իրավունքի նկատմամաբ արհամարանքը՝ դուք ձեր կաշվի վրա եք դա արդեն զգացել։

Դուք կարող եք այսօր դեմ գնալ այդ կեղտոտ հեղեղին, եւ մտնել պատմության մեջ։ Կարող եք մի կողմ քաշվել, եւ արդեն վաղը նրանից դուրս մնալ։

Անկախ ասօրվա զարգացումներից, մենք շարունակելու ենք պայքարել մեր երկրում ցանկացած դիկտատուրայի հաստատման դեմ։ Մենք միայն ժողովրդավարական եւ իրավական զարգացման դեպքում ունենք ապագա, եւ հետեւողական պայքարելու ենք դրա համար։ Բոլոր իմ ընկերներին եւ համակիրներին կոչ եմ անում գիտակցել այս պահի կարեւորությունը, կանգնել մեր պետության կողքին, եւ թույլ չտալ, որ մարդկանց առանձին վերցված մի խումբ այն նորից սեփականացնի»։

Ավետիք Չալաբյան ՖԲ Գրառում Լուսավոր Հայաստան Սահմանադրական դատարան

Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Ավելին
Ավելին