ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել, որ պատրաստվում է դիմել ՍԴ և կոչ է անում ԼՀ-ին միանալ ստորագրահավաքին։
Կարծում եմ, որ եթե ԲՀԿ-ն անկեղծ ցանկանում է դիմել ՍԴ, ապա նախքան հայտարարություն տարածելը, պետք է բանակցեին ԼՀ-ի հետ, նույն ՍԴ դիմելու համար,և վերջինիս չմիանալու դեպքում, նոր հայտարարություն տարածեր։ Ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն նախապես իմանալով, որ ԼՀ-ն չի միանալու, իրեն ապահովագրում է և ապահովում իր հետագա «հերոսացումը»։ Հարց է, եթե ԼՀ-ն նույն հայտարարությամբ հանդես գար, կմիանա՞ր արդյոք ԲՀԿ-ն, ինչպես չմիացավ , նույնպես հակասահմանադրական հանրաքվեի մասին օրենքի դեմ , այն անգամ ԼՀ-ի նախաձեռնությանը։ Ամեն դեպքում, եթե ԼՀ-ն սկզբունքային ընդդիմություն է , ապա պետք է մոռանա ավելորդ հավակնությունները և միանա ԲՀԿ-ի կոչին։Տեսնենք, գուցե, այդ ժամանակ էլ ԲՀԿ-ն հրաժարվի։