f

Անկախ

Որո՞նք են ամենաշատ և ամենաքիչ պահանջված մասնագիտությունները Հայաստանում


Հայաստանում դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտություններն են ՏՏ ոլորտի մասնագիտությունները, բժշկությունը, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, տնտեսագիտության ոլորտի մասնագիտությունները։ Իսկ ամենաքիչ պահանջված մասնագիտությունների թվում են հատկապես բնագիտական մասնագիտությունները։

14 543 դիմորդներն արդեն իսկ լրացրել են իրենց հայտերը և սպասում են քննական օրվան։ Իսկ միասնական քննություններն այս տարի տեղի են ունենալու հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում։

Դիմորդների թվով, ինչպես միշտ, առաջատարը Երևանի պետական համալսարանն  է։ Այստեղ հատկապես թրենդային են երեք մասնագիտություններ։ Իրավագիտություն մասնագիտությամբ առաջին հայտով դիմել է 502 դիմորդ։ Այս մասնագիտությամբ ԵՊՀ-ն  ունի 2 անվճար և 138 վճարովի տեղ։ Երկրորդ դիմորդաշատ մասնագիտությունը  ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան է։ 451 դիմորդ պայքարելու  է 36 անվճար և 180 վճարովի տեղերի համար։  Երրորդը միջազգային հարաբերություններն են․ 253 դիմորդ, 2 անվճար և 122 վճարովի տեղ։

Իսկ ահա միջուկային ռեակտորների ֆիզիկա մասնագիտությամբ դիմորդների թիվն ավելի քիչ է, քան պետպատվերով տեղերն են։ Այս մասնագիտությամբ առկա է 15 անվճար և 5 վճարովի տեղ, դիմորդների թիվն ընդամենն 8 է։  Քիմիայի ֆակուլտետում 1 անվճար տեղի համար պայքարում է մեկական դիմորդ․ ընդամենն 9 դիմորդ, 9 անվճար և 17 վճարովի  տեղ։ Քիչ են նաև դիմորդներ փիլիսոփայության ֆակուլտետում․ 4 անվճար և 25 վճարովի տեղերի համար 9 դիմորդ կա։

Երևանի պետական բժշկական համալսարանում ամենապահանջվածը բուժական գործն է՝ 747 դիմորդ։ Հաջորդում է ստոմատոլոգի մասնագիտությունը, որի համար առաջին հայտով դիմել է 220 շրջանավարտ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ամենապահանջվածը տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությունն է․ 174  դիմորդ 20 անվճար և 47 վճարովի տեղերի համար։ Երկրորդը ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան է 152 դիմորդով, երրորդը ծրագրային ճարտարագիտությունն է 137 դիմորդով և չորրորդը տեղեկատվական անվտանգությունը 134 դիմորդով։

Պոլիտեխնիկական համալսարանում ամենաքիչ պահանջված մասնագիտություններից են ատոմային էներգետիկան, որտեղ 8 անվճար և 23 վճարովի տեղերի համար 6 դիմորդ կա։ Դիմորդների համար ոչ գրավիչ մասնագիտություններից են նաև չափագիտությունը՝ 7 դիմորդ, պոլիգրաֆիան՝ 3 դիմորդ, օգտակար հանածոների հարստացումը՝ 4 դիմորդ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ամենապահանջված մասնագիտություններն են ֆինանսները՝ 360 դիմորդ, կառավարումը՝ 344 դիմորդ և տնտեսագիտությունը՝ 213 դիմորդ։ ՀՊՏՀ-ում քիչ են դիմորդներ, օրինակ՝  բնապահպանություն և բնօգտագործում՝ 4 դիմորդ, զբոսաշրջություն՝ 7 դիմորդ, մասնագիտություններով։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ամենապահանջվածը  տարրական մանկավարժություն և մեթոդիկան է։ Այս մասնագիտությամբ 2 անվճար և 60 վճարովի տեղերի համար պայքարում է 105 դիմորդ։ ՀՊՄՀ-ում երկրորդ պահանջված մասնագիտությունը հոգեբանությունն է․ 147 դիմորդ 2 անվճար և 120 վճարովի տեղերի համար։

Մանկավարժական մասնագիտություններից հատկապես քիչ են պահանջված ինֆորմատիկան՝ 6 դիմորդ, ֆիզիկան՝ 2 դիմորդ, սուրդոմանկավարժությունը՝ 5 դիմորդ, քիմիան՝ 3 դիմորդ։

Հայ ռուսական համալսարանում առաջին հայտով դիմորդներն ամենաշատը նախընտրել են ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան․ 91 դիմորդ 14 անվճար և 35 վճարովի տեղերի համար։

Հայ-ռուսական համալսարանում հատկապես քիչ դիմորդներ կան իրանագիտություն (1 դիմորդ), արաբագիտություն (1 դիմորդ), հնդկագիտություն (2 դիմորդ) մասնագիտություններով։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում  ամենապահանջվածը  պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետն է՝ 76 դիմորդ։ Ամենաքիչ պահանջվածը անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում մասնագիտությունն է՝ 4 դիմորդ։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ամենապահանջվածը մասնագիտական մանկավարժությունն է․ 487 դիմորդ 55 անվճար և 392 վճարովի տեղերի համար։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամենապահանջվածը դիզայն մասնագիտությունն է։ 12 անվճար և 310 վճարովի տեղերի համար առաջին հայտով պայքարում է 192 դիմորդ։ Երկրորդը ճարտարապետությունն է․ այս մասնագիտության համար առաջին հայտով դիմել է 177 դիմորդ։ 

ՃՇՀԱՀ-ում առաջարկվող մասնագիտություններից դիմորդներին ամենաքիչը հետաքրքրել է փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպումը և կառավարումը․ 4 անվճար տեղի համար առկա է 4 դիմորդ։

Բրյուսովի անվան պետական համալսարանում ամենապահանջվածը սերվիսն է․ 4 անվճար և 121 վճարովի տեղերի համար առաջին հայտով կպայքարեն 121 դիմորդներ։ Երկրորդը թարգմանչական գործն է(հայերեն և անգլերեն)՝ 14 դիմորդով, երրորդը՝ միջմշակութային հաղորդակցությունը (անգլերեն)՝ 173 դիմորդ։  ԲՊՀ մասնագիտություններից դիմորդների շրջանում քիչ պահանջված են գերմաներեն լեզվաբանությունը՝ 2 դիմորդ, ֆրանսերեն լեզվաբանությունը՝ 4 դիմորդ, թարգմանչական գործը(ռուսերեն-հայերեն)՝ 3 դիմորդ։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ամենապահանջվածը հագուստի մոդելավորումն է․ առաջին հայտով այս մասնագիտությունն է ընտրել 76 շրջանավարտ։ Երկրորդ դիմորդաշատ մասնագիտությունը համակարգչային գրաֆիկան է 60 դիմորդով։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ամենապահանջվածը դերասանական արվեստն է՝ 113 դիմորդ։

Իսկ Երևանի պետական կոնսերվատորիայում  ամենաշատը դիմորդներ կան վոկալ արվեստի ֆակուլտետում՝ 117 դիմորդ։ Այս բուհում դիմորդներ քիչ են դիրիժորություն մասնագիտությամբ՝  ընդամենը 3 դիմորդ։

Նշենք, որ համավարակի պատճառով այս տարի դիմորդները բուհ են ընդունվելու միայն մեկ քննությամբ։ Ընդունելության հեշտացված կարգը թույլ է տալիս ենթադրել, որ բուհերն այս տարի սովորականից շատ առաջին կուրսեցիներ կունենան, քանի որ քննական մեկ առարկայի դեպքում  քիչ կլինեն նաև անբավարարի պատճառով չընդունվողները։

Թերևս ընդունելության հեշտացված կարգն է, որ նոր մասնագիտություն ստանալ ցանկացող շատ անձանց դրդել է բուհ դիմել։ ԳԹԿ տվյալներով դիմորդների թվում կան մինչև 56 տարեկան անձինք։ 25 և բարձր տարիքի դիմորդների թիվն 184 է։

 

ընդունելություն համալսարան մասնագիտություն քննություն

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին