Արդյոք նախատեսե՞լ եք սցենար, եթե ինչ-որ պարագայում Սահմանադրական փոփոխությունների օրինագիծն ընդունվի, սակայն այն ուժի մեջ չմտնի. նախատեսե՞լ եք այլ իրադարձությունների ընթացք։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ի արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այդպիսի հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
«Ոչ, նման սցենար չեք նախատեսել՝ նկատի ունենալով, որ ընթացակարգը պարզ կարգավորված է գործող օրենսդրության շրջանակներում։ Այսինքն՝ ընդունման դեպքում, բնականաբար, ուժի մեջ կմտնի»,- պատասխանեց նախարարը։
Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Այսինքն՝ եթե որեւէ կերպ ինչ-որ մի կերպ օրենքն հանկարծ ուժի մեջ չմտավ, ապա այլ հնարավորություն այլեւս չի՞ մնում ՍԴ կազմը փոխելու»։
Բադասյանն ասաց, որ ՍԴ կազմի փոփոխության հետ կապված հարաբերությունները կրկին կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ. «Եթե նկատի ունեք այլ հնարավորություն, օրինակ, չկա դատական համակարգում այլ բարեփոխումներ իրականացնելու, կա դրանք կրկին դատաիրավական ռազմավարությամբ, Դատական օրենսգրքի վերջին փոփոխություններ ընդունվել են եւ ուժի մեջ են»։