РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը «երկրի իրավիճակի վերաբերյալ» ամենամյա ուղերձի շրջանակներում խոստացել է Վենեսուելայում «ջախջախել բռնատիրությունը»՝ նկատի ունենալով նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կուբացիների, նիկարագուացիների և վենեսուելացիների ժողովրդավարության վերականգնման հույսերին;
Այնուհետև նա դիմել է դահլիճում ներկա Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին՝ հաստատելով, որ հենց նրան է ԱՄՆ-ն երկրի «իսկական և օրինական նախագահ» համարում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Գուաիդոյին հրավիրել է ներկա գտնվել իր ամենամյա ելույթի շրջանակներում: