f

Անկախ

Եթե չպիտի լսեինք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ապա ինչո՞ւ էինք հարցնում․ «Իմ քայլի» պատգամավորի հարցը գործընկերոջը


Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին մի քանի ուշագրավ հարց ուղղեց։

Մեջբերելով այսօր Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակված եզրակացության 82-րդ կետը, ըստ որի «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին», նա հարցրեց գործընկերոջը․

«Ինչո՞ւ այսպես եղավ, և այդ դեպքում ինչո՞ւ էինք սպասում Վենետիկի հանձնաժողովի արձագանքին, որ նոր ներկայացնեինք նախագիծը։ Ըստ էության հարպարակվեց, որ Վենետիկի հանձնաժողովը պարտադիր է համարում այս նախագծի սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմելը։ Այս մասով ի՞նչ ենք անելու»։

Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածին, որի համաձայն անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներն ու այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, հետևաբար ինչպե՞ս է լուծվելու ՍԴ 3 դատավորների հարցը, և արդյո՞ք խնդիր չի առաջանալու ՍԴ առաջիկա քվորումի հետ կապված։

Անդրադառնալով պատգամավորի առաջին հարցին՝ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց Վենետիկի հանձնաժողովին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ այն մոտեցումները, որոնք դրված են նախագծի փոփոխության հիմքում, հանձնաժողովը ողջունել է ու պաշտպանել։

«Այսինքն, այն հիմնակամն առանցքը, որ կա այս նախագծում, դրա շուրջ Վենետիկի հանձնաժողվոի հետ կա փոխադարձ ըմբռնում և կոնսենսուս,-ասաց Հովակիմյանը,-ինչ վերաբերում է այդ կոնսենսուսի իրացման ճանապարհի մոտեցումներին, դա, կներեք, մենք շատ շնորհակալ ենք Վենետիկի հանձնաժողովին, բայց այստեղ կան որոշակի նրբություններ, և մենք կիրառում ենք իրացման այն ճանապարհը, որը տվյալ դեպքում նախընտրելի է մեզ համար՝ հաշվի առնելով մեր ներկա իրողությունը»։

ՍԴ դիմելու խնդրի հետ կապված՝ Հովակիմյանն ասաց, որ այս պահին քննարկվում է նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, իսկ ՍԴ դիմելու հարցին պետք է անդրադառնալ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ։

«Ինչ վերաբերում է Սահմանադրության 73-րդ հոդվածին, ապա այս դեպքում հետադարձության խնդիր գոյութուն չունի»,-նշեց Հովակիմյանը։

Թագուհի Թովմասյանն արձագանքեց․ «Իմ հարցին չպատասխանեցիք։ Եթե չպիտի լսեինք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ապա ինչու էինք հարցնում»։

Վահագն Հովակիմյանը շարունակեց պնդել, թե իրականում իրենք առաջնորդվում են Վենետիկի հանձնաժողովի կարծիքով։

Թագուհի Թովմասյան Վահագն Հովակիմյան Սահմանադրական դատարան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին