f

Անկախ

Տեսանյութ․ Ոսկե զինվորը․ ովքե՞ր են Աշոտ Փաշինյանի թիկնապահները. Politik.am


Politik.am-ը գրում է.

Երեկ Politik.am-ը գրել էր, որ «Արի Ռեզորթ» ռեստորանի տնօրեն Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում արձագանքելով վարչապետ Փաշինյանի մեղադրանքներին՝ իրենց ռեստորանում ՀԴՄ չտրամադրելու մասով, որոշ մանրամասններ էր ներկայացրել կատարվածից։ Զաքարյանն, ըստ էության, կարևոր տեղեկատվություն է նաև հանրայնացնում։ Պարզվում է վարչապետ Փաշինյանի որդին զինվորական ծառայության ընթացքում  շրջում է թիկնապահներով։ 

Նույն հրապարակման մեջ մենք նաև գրել էինք, որ Աշոտ Փաշինյանն ունի ծառայողական մեքենա։ Նաև նկատել էինք, որ Աշոտ Փաշինյանին սպասարկող մեքենան առաջին անգամ ամիսներ առաջ ֆիքսվել էր Նարեկ Սամսոնյանի կողմից։  Սամսոնյանի կողմից նկարահանված տեսանյութում քայլում են Աշոտ և Մարիամ Փաշինյանները, իսկ նրանց հետևում է Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X Trail մակնիշի մեքենան, որից հետո գալիս է  Աշոտ Փաշինյանի Toyota Land Cruiser Prado-ն։

Ի պատասխան մեր այս հրապարակման, կառավարության լրատվական ծառայությունը տարածել էր հաղորդագրություն․ «Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «Politik.am» կայքում 2020 թվականի փետրվարի 4-ին տեղ գտած «Տեսանյութ․ Աշոտ Փաշինյանը ունի թիկնապահներ և ծառայողական մեքենա․ մեքենան արժե 35 հազար դոլար» վերտառությամբ հրապարակման մեջ առկա տեղեկատվությունը, թե վարչապետ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում շրջում է թիկնապահներով, նրա անվտանգությունը ապահովում է ՊՊԾ-ն, և Աշոտ Փաշինյանն ունի ծառայողական մեքենա», իրականության հետ որևէ աղերս չունի: Հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, շարքային զինծառայող է և ծառայում է հայկական բանակում այն նույն պայմաններում, ինչպես և մյուս ժամկետային զինծառայողները»,-ասվում է կառավարության արձագանքում:

Կառավարության այս անատամ հերքումը իրականում բազմաթիվ նոր հարցերի տեղիք տվեց։ Եթե ՊՊԾ-ն անվտանգության աշխատակիցներ չի տրամադրում Աշոտ Փաշինյանին, այդ դեպքում ովքե՞ր են այն թիկնապահները, որոնց մասին խոսում է Արշակ Զաքարյանը։ Եթե թիկնապահները մասնավոր ծառայության աշխատակիցներ են, այդ դեպքում ո՞վ է նրանց ծառայության համար վճարում։ Սրանք հարցեր են, որոնց կառավարությունը պետք է պատասխանի։

Նույն հաղորդագրության մեջ կառավարությունը նաև պնդում է «Աշոտ Փաշինյանը, շարքային զինծառայող է և ծառայում է հայկական բանակում՝ այն նույն պայմաններում, ինչպես և մյուս ժամկետային զինծառայողները»։

Հաղորդագյության այս հատվածը հատկապես սյուռ է, երբ տեսնում ես իր որդու մոտ շտապող վարչապետ Փաշինյանի 12 թանկարժեք մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը։ Այդ ո՞ր «հասարակ մահկանացու» զինվորի մոտ են գնում նման շքախմբով։

Արցախում որ մի զինվորն է կարողանում  իր ծառայության ընթացքում գնալ ծառայության վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորան։ 

Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ «Անտիֆեյք» լրատվականը պարզել էր, որ Աշոտ Փաշինյանը օրենքով նախատեսվածից ավել է գտնվել արձակուրդում։ Քանի՞ «հասարակ մահկանացու» ժամկետային զինծառայող գիտեք, որ սրտի ուզածի չափ կարողանում է արձակուրդում գտնվել։ Քանի հասարակ զինծառայող գիտեք, որ զորամասից դուրս է գալիս և գնում է Ստեփանակերտի օդանավակայան ծնողներին դիմավորելու, որոնք ի դեպ աշխատանքային այցով են գտնվում  Արցախում։ Եվ որ ամենակարևորն է, քանի «հասարակ մահկանացու» ժամկետային զինծառայող գիտեք, որ թիկնապահներով են շրջում։

Նիկոլ Փաշինյան Աշոտ Փաշինյան

Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am
Զորյան ինստիտուտի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ եւ պատասխանը ՀՀ կառավարության դիրքորոշմանը
Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ավելին
Ավելին