«Շախտյորը» 13-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը։ Դոնեցկի ակումբը առաջին տեղն ապահովեց առաջնության ավարտից հինգ տուր առաջ՝ 3։2 հաշվով առավելության հասնելով «Ալեքսանդրիայի» նկատմամբ։ «Շախտյորը» վաստակել է 71 միավոր, Կիևի «Դինամոն»՝ 52 միավոր։
«Շախտյորը» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Ուկրաինայի չեմպիոն։