«Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների հարցն առժամանակ սառեցվել է։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ձևավորած «սև ցուցակի» մասին է։ Իրավապահներին հրահանգել են դադարեցնել կոմպրոմատների փնտրտուքը սեփական թիմակիցների վրա և բացառապես զբաղվել ԲՀԿ-ականներով ու նրանց հետ համագործակցող ուժերով։
Ինչպես հայտնի է, Փաշինյանն անհնազանդ պատգամավորների 10-15 հոգանոց ցանկ էր տվել և հանձնարարել նյութեր գտնել նրանց դեմ, հունիսի 15-ն էլ վերջնաժամկետ էր նշանակված։
ԱԱԾ նախկին տնօրենը, փաստորեն, «ապաշնորհ» գտնվեց այդ հարցում, և իմքայլականները շունչները պահած սպասում էին, որ նորանշանակ Արգիշտի Քյարամյանը «պատվով» կկատարի հանձնարարությունը։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ «Իմ քայլի» անհնազանդների շրջանում կատակում են, որ շնորհակալ են Ծառուկյանին՝ փրկեց իրենց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: