Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհը թևակոխել է նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի «նոր և շատ վտանգավոր փուլ»։
Համապատասխան հայտարարությամբ կազմակերպության ղեկավարը հանդես է եկել մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
Գեբրեյեսուսի խոսքերով՝ ԱՀԿ-ն մեծ թվով նոր դեպքերի մասին տվյալներ է ստանում ինչպես Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից, այնպես էլ Հարավային Ասիայից և Մերձավոր Արևելքից։
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: