Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները որոշել են ևս վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԵՄ երկրներից մեկի պատվիրակության աղբյուրին։ Gazeta.ru-ն։
Նշվում է, որ այդ սահմանափակող միջոցներն ավարտվում են ընթացիկ տարվա հուլիսի 31-ին:
Հինգշաբթի՝ հունիսի 18-ին, Եվրամիության երկրների խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2021 թ․ հունիսի 23-ը երկարաձգելու վերաբերյալ վերջնական որոշում կայացրեց Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցման կապակցությամբ:
2014թ․ մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք: