ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրել է Սպիտակ տանն աշխատանքի մասին իր գրքում ստի և մտացածին պատմությունների միավորման մեջ: Գրում է Gazeta.ru-ն։
«Բոլթոնի գիրքը, որի վերաբերյալ արվել են սարսափելի գրախոսություններ, ստերի և հորինված պատմությունների ժողովածու է, որն ուղղված է ինձ վատաբանելուն: Ծիծաղելի հայտարարություններից շատերը, որ նա ինձ է վերագրում, երբեք չեն արվել, դա պարզապես հորինվածք է»- գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում:
Թրամփն ավելի վաղ Բոլթոնին չարամիտ հիմար էր անվանել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է դատարանի միջոցով հասնել Բոլթոնի հուշերի հրապարակման արգելքին:
Դատական հայցում նշվել է, որ Սպիտակ տան նախկին պաշտոնյայի գիրքը կարող է վտանգել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը, քանի որ այն պարունակում է գաղտնի տեղեկատվություն: