f

Անկախ

Օրենքը բոլորի համար է, նաև քննիչների և իրենց ղեկավարների համար. Բադասյանը հրապարակեց Ազարյանի և ՀՔԾ քննիչի զրույցը


ԲԴԽ նիստում, որտեղ այսօր՝ հունիսի 18-ին, քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԱՆ-ի միջնորդությունը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ԲԴԽ-ին իր միջնորդությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին դատավոր Ազարյանը հնչեցրել է վիրավորական արտահայտություն։

«Մեր կարծիքով պարոն Ազարյանի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնների խախտում ի պաշտոնե գործելիս դրսեւորվել է անբարեկիրթ վերաբերմունք դատավարության մասնակցի եւ վերջինիս վերադասի նկատմամբ։ Իր խոսքով կողմնակալության, խտրականության տպավորություն է ստեղծվել։

Մասնավորապես, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն՝ 67-րդ հոդվածի առաջին մասով դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները։ Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով կարող է հանգեցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու։ Օրենսգրքով սահմանված է, որ դատավորը պարտավոր է լինել անաչառ եւ զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով խտրականության դրսեւորումներից»,- ասաց Բադասյանը։

Նախարարն անդրադարձավ նաեւ միջազգային որոշակի կարգավորումներին. «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ուշադրությանը ներկայացվող Եվրոպայի դատավորների խորհրդի 2015 թվականին ներկայացված կարծիքը։ Սահմանվում է, որ իշխանության թեւերից մեկի կողմից մյուս թեւի մասին մեկնաբանությունն ու քննադատությունը պետք է իրականացվեն փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Կիրառելի է դա նաեւ դատական իշխանության նկատմամբ այնքանով, որքանով կիրառելի է օրենսդիր եւ գորխադիր իշխանության անդամների նկատմամբ։ Կարեւոր է, որ դատական իշխանությունը լրացուցիչ զգուշավորություններ ցուցաբերի»։

Նա անդրադարձավ դատական նիստին դատավոր Ազարյանի եւ ՀՔԾ քննիչ Մուշեղյանի երկխոսությանը, որտեղ, ըստ նախարարի, դատավորը վիրավորական արտահայտություն է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին.

«Ազարյանը նշել է. հաջորդը, ինչը ցանկանում եմ նշել . ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատելուց հետո իմ եւ ՀՔԾ պետի միջեւ հեռակա համակամարտության վերաբերյալ ասեմ այն հանգամանքը, որ այդ հակամարտությունից հետո որքան որոշումներ եմ կայացրել, կայացրել եմ ի վնաս ՀՔԾ-ի։ Ես ինչու եմ այս թվերը հիշում, որովհետեւ վերջերս նման  ինքնաբացարկի միջնորդություն դարձյալ ներկայացվեց, ես պարզապես թվերը հանեցի։ Այդ ժամանակ քննիչը մատնանշեց թվով 6 որոշում, որով ես հակառակ կարծիքի եմ եղել ՀՔԾ-ի դիրքորոշմանը հակառակ որոշումներ եմ կայացրել։ Իմ աշխատակազմի միջոցով եւս 2 միջնորդություն հայտնաբերեցի այդ ժամանակահատվածի վերաբերյալ։ Թվով 8 որոշումներս ՀՀ վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել եւ օրնական ուժի մեջ են մտել եւ իմ խորին համոզմամբ, այդ հանգամանքը ոչ թե իմ սուբյեկտիվ վերաբերմունքով է պայմանավորված, այլ հենց կոնկրետ ՀՔԾ-ի վատ աշխատանքի արդյունք է։ Ես հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը։ Կրկնում եմ, որ օրենքը բոլորի համար է, նաեւ քննիչների եւ իրենց ղեկավարների համար։

Դատախազը նշել է. ես գտնում եմ, որ դուք խորհրդակցական սենյակից վերադառնալով պարզաբանումներ եք տալիս որոշման մերժման կապակցությամբ, սակայն այս պատճառաբանությունների մի մասը ես չկարողացա գտնել ինձ տրամադրված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ։

Պարոն Ազարյանն ասում է ՝ կոնկրետ որը։

Դատախազը պարզաբանում է. որպես պատճառաբանություն դուք նշում եք, որ հույս ունեիք, որ Հրաչյա Մուշեղյանը չէր իջնելու ՀՔԾ պետի մակարդակին։

Դատարանը նշում է. ունեի չէ, ունեմ, ես չեմ ասել ունեմ»։

Ալեքսանդր Ազարյան ԲԴԽ Ռուստամ Բադասյան ՀՀ Արդարադատության նախարարություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին