Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավտոմեքենան, որում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գտնվել է , ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել: Գրում է Gazeta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի կենտրոնում, որտեղ նաև քրդերի բողոքի ակցիա է անցկացվել:
Ակցիայի մասնակիցներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի պատճառով մեքենայի վարորդը ստիպված է եղել կտրուկ արգելակել: Վարչապետին ուղեկիցող մեկ այլ մեքենա բախվել է այն մեքենային, որում Ջոնսոնը գտնվել է:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ձերբակալվել է հանրահավաքի մասնակիցը, որը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված: