f

Անկախ

Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ կար 5-րդ շարասյուն, որը թարգմանում Էր հակառակորդի հայտնած տեղեկությունը, հորինում կեղծ լուրեր, բայց չգնացինք մամուլի սահմանափակման ճանապարհով. Արման Սաղաթելյան


Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքում կառավարությունը ամբողջությամբ տապալված է և այդ ամենում, անշուշտ, մեծ տեղ ուներ տեղեկատվական աշխատանքի առանձնահատկությունները, ինչը ծավալուն թեմա է:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը Արման Սաղաթելյանը ասածի շուրջ առանձնացրեց երեք կետ:

«Վերջերս ձևավորվել է մի այսպիսի թյուր պատկերացում, որ տեղեկատվական աշխատանքն անընդհատ ինչ-որ կոնտենտ գեներացնել և հեռարձակելն է, այսինքն՝ արտադրել կոնտենտ: Անշուշտ, կոնտենտի արտադրությունն ու հեռարձակումը տեղեկատվական աշխատանքի մաս է, և բնորոշ է, օրինակ, լրագրողներին: Բայց տեղեկատվական աշխատանքը պետական կառույցների մասշտաբով և պետության կառավարման տեսանկյունից ոչ այնքան կոնտենտի գենեռացումն ու հեռարձակումն է, որքան հակառակ պրոցեսը՝ լսելու ունակությունը և մշտադիտարկման արդյունքում գոյացող տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունը»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ այսօր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ զգալի, եթե ոչ մեծամասամբ, փորձագիտական պոտենցիալը պետական կառավարման համակարգից դուրս է, և բազմաթիվ մասնագետներ, որոնք ունեն և՛ գիտելիք, և՛ փորձ նույնպես դուրս են պետական կառավարման համակարգից: «Մենք հաճախ ենք լսում, որ այսօր գործ ունենք անփորձ, գիտելիք չունեցող, պատկերացում չունեցող կառավարիչների հետ, բայց եթե նույնիսկ դա այդպես է, մարդիկ, որոնք ունեն այդ պատկերացումներն ու գիտելիքները, պարբերաբար, հանդես են գալիս հանրայնորեն և ներկայացնում իրենց կարծիքներն ու դիրքորոշումները»,- նշեց նա և օրինակ բերեց հենց այս քննարկումը:

Նա նշեց, որ այսօր՝ այս միջոցառման , փորձագետների կարծիքների համար, բազմաթիվ երկրներ երանի կտային, եթե իրենց խորհրդականների շարքերում ունենային այս տեսակ փորձագետներ՝ բազմամյա փորձ ունեցող, լուրջ հետագիծ ունեցող: «Նրանք իրենց կարծիքները, գիտելիքները չեն հնչեցնում, որ ինքնահաստատվեն կամ նրանց մասին հայտարարեն, նրանք դրա կարիքը չունեն: Երբ այդ մարդիկ հրապարակավ ելույթ են ունենում կամ մատնացույց են անում այս կամ այն խնդրի մասին, հիմնական պատճառը, որ նրանց դրդում է՝ այն է, որ իրենք կատարեն իրենց՝ քաղաքացու և մասնագիտական պարտքը»,- ասաց Սաղաթելյանը:

Վերջինս հիշեցրեց, որ փետրվարից, երբ արդեն միջազգային մամուլում խոսվում էր վարակի մասին, նույնիսկ տեղական լրատվամիջոցներում էր ասվում, այդ թվում, իր կողմից նախաձեռնված հաղորդման շրջանակում բարձրացվում էին կարևոր հարցեր և ահազանգեր էին հնչում, հարցադրումներ՝ թե ինչպիսին է մեր ռազմավարությունը այս մարտահրավերի հաղթահարման ճանապարհին։

«Դա արվել է, բայց արդյոք այդ տեղեկանքները կազմվել են, առնվազն երեք կառույց կարող եմ հիշատակել, որոնց ծառայությունները պարտավոր էին այդ տեղեկատվությունը հավաքագրել և տեղականքի տեսքով զեկուցել որոշում կայացողներին, դա Անվտանգության խորհուրդն էր, Առողջապահության նախարարությունը, Կառավարության տեղեկատվական ծառայությունը:

Արդյոք այդ աշխատանքը կատարվե՞լ է, արդյոք այդ կարծքիները զեկուցվե՞լ են և արդյոք այդ մարդիկ, որոնք կոչված են որոշում կայացնել, տեղեկացվե՞լ են այդ մասին: Ի՞նչ ջանքեր են գործադրել, որ այդ գիտելիքի, փորձի պակասը համալրեն բաց աղբյուրներից, արվե՞լ է այդ աշխատանքը: Դատելով այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում՝ կա՛մ այդ աշխատանքը չի կատարվել պատշաճ ձևով, կա՛մ կատարվել է, բայց որոշում կայացնողներն այդ աշխատանքը արհամարհել են, կա՛մ չեն ցանկացել ծանոթանալ այլընտրանքային կարծիքների»,- շեշտեց նա:

Սաղաթելյանն ընդգծեց՝ այդ կառույցները, որոնք պետք է զբաղվեին մշտադիտարկելով ու այս կարծիքները հավաքելով, դրա փոխարեն, ըստ օդում կախված լուրերի, զբաղված էին կարծիքները հայտնողներին վարկաբեկելով, հայհոյելով, պիտակավորելով և այլ բնույթի նմանատիպ աշխատանքով:

«Ֆիքսենք, որ ոչ միայն միջազգային դաշտում, այլ մեր տեղեկեատվական դաշտում ահազանգերը կային, կոմպետենտ մարդկանց կարծիքները հնչում էին, բայց դրանք ամբողջությամբ անտեսվում էին: Մարտի 16-ի փաստաթղթով չափազանց մեծ դեր էր հատկացված ԶԼՄ-ների սահմանափակմանը, արգելքներին և այլ կարգավորիչ, սահմանափակող, ռեպրեսիվ մեխանիզմների նկարագրությանը:

Առաջինը, ինչ արեցին, լուրջ անհանգստություն առաջացրեցին թիվ մեկ դաշնակիցների մոտ, որովհետև փոխանակ փորձեին փոխադարձ վստահության, երկխոսության,կոլեգիալության սկզբունքով ձևավորել միջավայր, որը հնարավորություն կտար պատշաճ տեղեկատվական- քարոզչական աշխատանք իրականացնել, առաջինը ինչ արվեց խիստ սահմանափակումներ, որոնց մեծ մասը ողջամտությունից դուրս էին»,- հայտարարեց նա և հավելեց, որ դժգոհություններից հետո վերանայեցին, բայց հարաբերությունները փչացրեցին, ստեղծեցին փոխադարձ անվստահության և հակադիր խրամատների պատկեր:

Նա հիշեցրեց, որ ավելի բարդ իրավիճակ ենք ունեցել՝ Ապրիլյան պատերազմը և հարցրեց՝ այն ժամանակ չէի՞ն կարող մի սահմանափակող ակտ ընդունել, ամեն ինչը արգելել: «Ադրբեջանը այդ ժամանակ գնաց հենց այդ ճանապարհով, իսկ, դրան հակառակ, հայկական կողմը գտնվեց խոհեմ և ողջամիտ․ գործեց և գնացինք հակառակ՝ համագործակցության ճանապարհով, որտեղ անհրաժեշտ էր՝ բացատրության ճանապարհով: Ինչի արդյունքում ունեցանք առավելություն տեղեկատվական դաշտում, իսկ օրեր անց գերիշխում էինք այդ տեղեկատվական դաշտում, իսկ դա արգելքների ճանապարհով չգնալու արդյունքում էր»,- շեշտեց բանախոսը:

Սաղաթելյանը ընդգծեց՝ այդ ժամանակ էլ կար 5-րդ շարասյուն, որը ոչ միայն թարգմանում ու տարածում էր հակառակորդի հայտնած տեղկությունը, այլ հորինում էին կեղծ լուրեր, որ փամփուշտ չկա, զինվորները սովից խոտ են ուտում, գլխավոր շտաբի պետը բիլիարդ է խաղում, իսկ տանկերի մեջ վառելիքի փոխարեն ջուր էր: Նա նշեց, որ այդ միֆերը փարատվեցին Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի աշխատանքից հետո և պարզվեց՝ այդ բոլորը մտացածին էր:

«Երրորդ ուղղությունն այն է, որ երկրի կառավարումը ենթադրում է շատ ավելի լայն ընկալում կառավարման և որոշումների կայացման տեխնոլոգիաների տեսանկյունից, քան առանձին վերցրած որևէ կառույցի կամ հիմնարկի: Կա այսպիսի սկզբունք՝ կոչվում է պարետոյի օրենք․ ցանկացած գործողությունների ընթացքում արդյունքի 80 տոկոսը տալիս է ներդրած ջանքերի առաջին 20 տոկոսը: Այսինքն՝ քո առաջին 20 տոկոս ներդրումը ապահովում է քո հաջողության 80 տոկոսը: Սա այն մասին է, որ երբ քո գնացքը գնում է, երբ դու կարող էիր 20 տոկոս ջանք ներդնելով ստանայիր արդյունքի 80 տոկոսը, որքան էլ դու արագ վազես, որ հասնես այդ գնացքին, ներդնես քո 80 տոկոսի ջանքերը, դու այդ արդյունքը չես ստանա, որը կարող էիր ստանալ, գնացքդ գնացել է:

Եթե դիտենք Կառավարության վերջին մեկ ամսվա գործողություններն ըստ պարունակության, բավականին ողջամիտ գործողություններ են, բայց բացարձակ անտեղի ու ժամանակավրեպ: Ադյունքում, դու վազում ես երեք անգամ արագ, բայց հետ ես մնում, ոչ թե առաջ ես շարժվում, որովհետև այդպիսին է գիտությունը: Գիտության դեմ գնալ հնարավոր չէ»,- ընդգծեց նա:

Արման Սաղաթելյան

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ավելին
Ավելին