f

Անկախ

Համավարակը արարելու լավ առիթ էր, բնությունը գնահատելու հնարավորություն. Լիլիթ Տոնականյան


Արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է։ Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կլինի նրա արվեստը...

Տանը  մեկուսանալը  շատ արվեստագտների համար մտքի թռիչքը  նորովի արտահայտելու հնարավորություն է: Կորոնավիրուսը  շատերին ստիպում է իրենց աշխատանքներում նորույթ մտցնել:

Երիտասարդ նկարչուհի Լիլիթ Տոնականյանը, որը հիմնականում ծաղիկներ է նկարում, իր նախորդ աշխատանքներից  տարբերվող յուրօրինակ գունախաղով նկարել է համավարակը:

Լիլիթ Տոնականյանը ծնվել ու ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2009թ.-ին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, իսկ 2016-ին՝ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինըԵրիտասարդ նկարչուհու գործերում գերակշռում են բնապատկերներն ու առավելապես՝ ծաղիկները:

Հավատարիմ իմ արմատներին՝  Լիլիթը պատկերում է Շիրակ աշխարհի  բնությունն ու ծաղիկները: Հաճախ նկարում է արևածաղիկներ ու կակաչներ, որոնք ավելի շատ են ջերմություն հաղորդում: Նկարների միջոցով  նկարչուհին  արտահայտում է իր  հույզերն ու զգացմունքները, այն ամենը, ինչ անհնար է բառերով բացատրել:

Մասնակցել է  բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ունեցել  չորս  անհատական ցուցահանդես: Երևանյան ցուցադրությունները մեծ արձագանք են ստացել

Երիտասարդ նկարչուհի Լիլիթ Տոնականյանի կտավները միշտ են առանձնացել հայրենի Շիրակ աշխարհի վառ ներկապնակով: Հիմնականում երփներանգ ծաղիկներ նկարող երիտասարդ արվեստագետի համար համավարակը արարելու լավ առիթ էր, բնությունը գնահատելու հնարավորություն:

«Անկախ»-ի  զրուցակիցն է տաղանդավոր  նկարչուհի Լիլիթ Տոնականյանը:

-Ինչպե՞ս  են ստեղծվում  երիտասարդ  գեղանկարչուհի Լիլիթ  Տոնականյանի վառ, լուսավոր, լավատեսության  զգացումով  լի  ստեղծագործությունները , ո՞րն  է  Ձեր ներշնչանքի աղբյուրը:

-Իմ   նկարներում  գերակշռում են վառ ու պայծառ գույներըորը երևի թե բխում  է  իմ էությունից։ Ստեղծագործելու  ներշնչանքն  հայրենի  քաղաքից եմ ստանում. շքեղ բնապատկերներ, սարեր  ու  ձորեր, պատկերազարդ երկինք...                                            

 Հաճախ եմ նկարում արևածաղիկներ ու կակաչներ, որոնք ավելի շատ են ջերմություն հաղորդում: Բոլոր գույներն էլ սիրում եմ, բայց առավելապես՝ վառ, ակտիվ գույները: Կարևոր է կարողանալ դրանք տեղին օգտագործել և ճիշտ համադրությամբ ներկայացնել կտավներում: Ես ինձ չեմ պատկերացնում առանց նկարելու: Նկարների միջոցով ես արտահայտում եմ իմ հույզերն ու զգացմունքները, այն ամենը, ինչ անհնար է բառերով բացատրել:

-Գիտեմ, որ սիրում  եք  ստեղծագործել  դասական  երաժշտության  ներքո, առանց  վրձնի՝ մատների  հպումների միջոցով: Կպատմեք այդ մասին:

-Երաժշտությունն  ու  նկարչությունը  հիանալի  ընկերներ եննկարչությունը, սակայն, գերազանցում է երաժշտությանը և ավելի բարձր է դասվում, որովհետև այն  չի  չքանում ծնվելուն պես, ինչը  տեղի է ունենում երաժշտության հետ։ Այլ  ընդհակառակը՝ այն վերապրում է ժամանակի հետպայքարում էունի կենդանի մնալու բոլոր կարողություներըթեև  դրոշմված  է կտավի պարզ մակերևույթին։ Անչափ սիրում եմ  ստեղծագործել  Տիգրան   ՄանսուրյանիԱռնո Բաբաջանյանի, Փրեդերիկ Շոպենի, Յոհան Բախի  հնչյունների ներքո ...

Երբ  նկարում ես մատներով, հպվում ամբողջ հոգով կտավինդա մի ուրիշ զգացողություն է,   անբացատրելիավելի  շատ խոսում ես կտավի  հետ և  առավել  համոզիչ է ստացվում գործդ։

-Ձեր   գործերում գերակշռում են  բնապատկերներն  ու  առավելապես՝  ծաղիկներըՓորձե՞լ  եք  ստեղծագործել   այլ   ոճերում:

-Տարբեր  ոճերում ինձ փորձելով՝ գտա հոգեհարազատը։ Բնույթով  իմպրեսիոնիստ եմ, քանի  որ նկարում եմ զգացողությամբդա այն ժամանակն էերբ ես ազատ եմ և չեմ մտածում նկարի ավարտի մասին, այլ  նկարը  ինքն է տանում ինձ  իր ետևից. դա կենդանի, կյանք ունեցող ժամանակն  է, որն  անկրկնելի է։ Նկարներիս թեմաները ինքնին են ծնվում, նախ հասունանում է իմ երևակայության մեջ  և այնուհետև հանձնում եմ  կտավին։ Բնություն նկարելը  ինձ համար ավելի շատ հանգստության  և խաղաղության պահեր են:

 Ինչպես ծովն  է  հուզվում, ալեկոծվում, որից հետո հանգստանում  ու խաղաղվում  են ալիքները, այնպես էլ ես բնության մեջ հանգստանում եմզգում, որ այն ինձ  ուժ է տալիս ստեղծելուարարելուավելի լուրջ  գործեր  ստեղծելու:  Իմ  նկարների  «հերոսները»  դրանք ուղակի  ծաղիկներ չեն.  նրանք արտահայտում են  սեր, կարոտ, մերժում, երջանկություն: Կարծում եմ մարդկանց և ծաղիկների ընդանուր կապը կարողանում եմ գտնել և պատկերել իմ նկարներում։ Սիրում եմ նկարել ծաղիկներ, քանի որ չեմ ցանկանում, որ դրանք թառամեն և մարդկանց փորձում եմ ժպիտներ հաղորդել հենց  դրանց միջոցով։ Ինձ ճանաչողներն,երբ հեռվից  ծաղիկները տեսնում են՝  ասում են այս վառ գույներով աշխատանքը հաստատ Լիլիթինն է։   Սակայն  ունեմ նաև աբստրակտ ոճի գործեր:

-Դեռ ուսման  տարիներից  սկսած  մասնակցել  եք  բազմաթիվ  ցուցահանդեսների  և միջոցառումների,  ունեցել  եք  անհատական  ցուցահանդեսներԻ՞նչ  են  տալիս  դրանք արվեստագետին:

-Ցուցահանդեսներ  շատ եմ  ունեցել՝   թե անհատականթե  խմբակայինԲազմաթիվ ցուցահանդեսների եմ մասնակցել և Հայաստանում  և Հայաստանից  դուրսՑանկացած  ցուցահանդես երիտասարդ  նկարչի համար ինքնագնահատականի ճշտմանհասունացման մեծ հնարավորություն  է, հայտնի դառնալու լավագույն միջոց։

-Տանը   մեկուսանալը   շատ  նկարիչներիերի համար  մտքի   թռիչքը  կտավին   նորովի հանձնելու  հնարավորություն էրՁեզ  համար համավարակը  «Փոթորիկն»  արարելու  լավ առիթ էր: Կպատմեք  այս  նկարի  ստեղծման մասինի՞նչ  է  այն  խորհրդանշում:

-Այո  կորոնավիրուսը նաև բնությունը գնահատելու հնարավորություն է:  «Փոթորիկ»  կտավում օգտագործված գույներով առաջին անգամ փորձել եմ  նկարել համավարակը։ Նկարում  եղած գույներով ուզում եմ ցույց տալոր  թեև կան փոթորիկ և ալիքներ, բայց  կա նաև  լույս ։

-Ո՞վ է ձեր սիրելի նկարիչը։  ՈՒ՞մ աշխատանքներն  են  ձեզ  ոգեշնչում։

-Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Կլոդ  Մոնե, Դեգա, Վան Գոգ  և մի շարք այլ վարպետներ, ովքեր  ինձ ոգևորում  են  և մղում ստեղծագործելու: Իմ սիրելի նկարիչները  շատ-շատ  են , ամեն մեկը  յուրովի  և տարբերվողՆրանք հոգեհարազատ են ինձշատ եմ նայում  իրենց գործերը  և ոգեշնչվում։

-Մշակույթը  ներկայացնում  է  տվյալ ժողովրդի  դիմագիծըկարո՞ղ  ենք  այսօր  պարծենալ մեր  մշակույթովԻ՞նչ  դեր է խաղացել  Շիրակ  աշխարհը   Ձեր  ստեղծագործական  կյանքում:

Մեր մշակույթով կարող ենք պարծենալ ,բայց անրաժեշտ  է այն  էլ ավելի զարգացնել:

Շիրակ աշխարհը լի է գեղեցիկ և տեսարժան վայրերով: Այստեղ ամեն բան ինձ  շատ է ոգևորում:   Իհարկե  Շիրակ աշխարհը   մեծ դեր ունի, այստեղ եմ ծնվել և այստեղ էլ սիրով ստեղծագործում եմ։  

 -Ի՞նչ նոր ծրագրեր եք  պատրաստվում  իրականացնել:

Նոր  մտահաղացումներ շատ  կան,   նոր ցուցահանդեսներ, ամեն բան դեռ նոր է սկսկվում...

Եվ   իհարկեհաջողության հասնելու համար անրաժեշտ է աշխատասիրություն ,սեր  գործի նկատմամբ:

Հարցազրույցը՝    Թամարա  Թորոսյանի

հարցազրույց Լիլիթ Տոնականյան

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին