f

Անկախ

Առաջին անգամ գրանցված ժողովրդագրական փաստ․ բացասական գործընթացները խորանում են


Համավարակի այս օրերին բոլորը խոսում են մահացության դեպքերի ու դրանց թվաքանակի մասին: Վիճակագիր-ժողովրդագիրներից մինչև պարզ հետաքրքրվող: Իսկ ծնունդների վիճակագրությունը բոլորի ուշադրությունից դուրս է մնացել: Մինչդեռ ապագայի տեսանկյունից դա ավելի կարևոր է:

Կարծեմ՝ 2016թ․ մեր երկրի մշտական բնակչության քանակն առաջին անգամ նվազեց 3 մլն-ից: Դրանից առաջ ու հետո ժողովրդագրական բոլոր բացասական երևույթները հիմնականում բացատրվում են արտագաղթով: Արտագաղթի ժողովրդագրական (գիտական) վերլուծություններ համարյա չկան: Բայց զուտ «աչքաչափով» պարզ է, որ երկրից հիմնականում հեռանում է վերարտադրության տարիքի բնակչությունը: Իսկ դա ծնել ու ծնում է բացասական գործընթացներ: Օրինակ` 2016թ․ հետո պարզ դարձավ, որ մեր երկրում առայժմ տեսանելի ապագայում տարեկան կտրվածքով ծնունդների քանակը 40 հազարի ցուցանիշից ներքև է լինելու: 2017թ․ ծնվածների թիվը 37 հազար 700 է: 2018-ին ծնվածների թիվը ավելի պակասեց` 36 հազար 504: 2019-ին նվազելու տենդեցը պահպանվեց` արձանագրվել է 36 հազար 131 ծնունդ:

Ժողովրդագրությունը մի կարևոր ցուցանիշ էլ ունի` երկրի բնակչության միջին տարիքը: Եթե այն տարիների ընթացքում աճում է, նախ նշանակում է` պակասում են ծնունդները, և երկրորդ` ծերանում է երկրի բնակչությունը: 2016-ին մեր բնակչության միջին տարիքը 35.9 տարի էր: Այն կամաց-կամաց «բարձրանալով» 2020 հունվարի 1-ի դրությամբ 36.7-ի:

Մյուս ժողովրդագրական ցուցանիշը, որը ևս կարելի է տագնապի ազդանշան համարել, «բնակչության կենսագործունեության ցուցանիշն» է: Սա որոշվում (հաշվարկվում) է ծնվածների ու մահացության քանակի (դեպքերի) հարաբերակցությամբ: 2018թ․ այն կազմում էր 140 տոկոս: 2019-ի ցուցանիշը 137.6 տոկոս է: Սա ևս զգուշացնում է, որ ժողովրդագրական բացասական գործընթացները խորանում են: Դա կարելի է դիտարկել բնական հավելաճի ցուցանիշով, որ է` ծնունդների քանակից հանած մահացությունների քանակ-դեպքերը: 2017-ին ծնունդների քանակը մահերի թվին գերազանցում էր 10 հազար 543-ով: Իսկ 2018-ի բնական հավելաճը 10 հազար 823 էր: Սա կարող էր դրական հույսեր ծնել, եթե հաջորդ` 2019-ին հակառակ գործընթաց չարձանագրվեր:

Վիճակագրության մեջ ամբողջ (կամ կլոր) թվերը սովորաբար անվանվում են «հոգեբանական ցուցանիշներ»` ընդգծելով դրանց կարևորությունը: Այդպիսի ցուցանիշ էր մշտական բնակչության 3 մլն-ի ցուցանիշը, որ «նվազեց-իջավ-պակասեց» 2016-ին: Այսօր այդպիսին է բնական հավելաճի 10 հազարանոց ցուցանիշը, որից բնական հավելաճը իջավ 2019թ․: Այն անցած տարի 9 հազար 879 էր:

Պաշտոնական վիճակագրությունը նաև այս տարվա առաջին եռամսյակի թվեր է հրապարակել: Ժողովրդագիրներն, իհարկե, նեղ մասնագիտական բացատրություններ ունեն, թե որ ամսին ինչու է ծնունդների (կամ մահերի) թիվը գերազանցում մյուս ամիսների ցուցանիշին: Իհարկե, որոշակի օրինաչափություններ կան, որոնք բացատրվում են ազգային-ավանդական պատկերացում-կենցաղում: Դրանց նրբությունների բացատրությունը հմուտ ժողովրդագիրներին ու ազգագրագետներին թողնելով բերենք միայն չոր (կամ, որ նույնն է` պաշտոնական) թվեր, որոնք բնութագրում են 2020թ․-ի վիճակը: Այս տարվա հունվար ամսին բնական հավելաճը կազմել է 279 մարդ: Այն, իհարկե, 2019-ի միջին ցուցանիշից շատ ցածր է: Բայց ավելի բարձր է, քան փետրվար ամսի բնական հավելաճը՝ 100: Իսկ մարտ ամսին հակառակ փաստ է արձանագրվել («Հակառակ» բառը օգտագործված է որպես էմոցիոնալ` զգացմունքային տերմին, որովհետև վիճակագիր-ժողովրդագիրներն օգտագործում են աճ տերմինը՝ նախապես + կամ – նշանը դնելով): Մարտ ամսին մեր երկրի բնակչության բնական հավելաճը կազմել է -99 մարդ: Կամ պարզ ասած` մարտ ամսին մեր երկրի բնակչությունը 99 մարդով պակասել է: Մնացած բլոր պնդումները կարելի է հայտարարել «նիհիլ»` օտար բառով (կամ «ոչ ևս»՝ ոսկեղենիկ մայրենիով): Վստահաբար կարելի է պնդել, որ առնվազն վերջին 50-70-ամյակում դժվար է գտնել մեկ այլ ամիս, երբ Հայաստանում բնակչության բնական հավելաճ չի արձանագրվել: Մտածենք այս մասին:

Արա Գալոյան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

տնտեսություն Հայաստան նոր կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Ղարաբաղցիք որ նյուխ ու ստրատեգիական մտածելակերպ ունենան Աղդամի մզկիթը կդարձնեն եկեղեցի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է․ Արծրուն Պեպանյան
ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Անի Ապրահամյանին
«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ․ Ազիզ Թամոյան
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին․ Արման Աբովյան
Բրուքլին Բեքհեմը միլիարդատիրոջ դստեր հետ է  ամուսնանում
«Մեռնելուս վերջին շնչին անգամ հետքայլ չեմ անելու». Նաիրա Զոհրաբյան
Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները
Կոչ եմ անում ու խնդրում եմ, բոլոր իմ գործընկերներին, անկախ իրենց զբաղվածությունից ու փորձառությունից, մասնակցել այս գործընթացին
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 560 հազարը
Պետական գործիչն ու բախտախնդիրը
Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ
«Հայրենիք-ի գրասենյակում կայացել է Արցախյան հակամարտության վերաբերյալ փակ քննարկում
Ամեն տեսակի ստորություն եւ վատմամայիբալություն անելիս հղում են անում պարետի բարձր անվանը. իմքայլական նախկին պատգամավոր
Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան
Արցախում երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը
Ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը․ Դ․ Խաժակյան
Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ․ Արմեն Աշոտյան
Իրավիճակը շփման գոտում
Ո՞ւր է Երևանի քաղաքապետը. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե
Ավելին
Ավելին