Որ ասում են Նիկոլ Փաշինյանը վատ է պայքարում համաճարակի դեմ, իմքայկալանները չեն ընդունում։ խնդրեմ, որոշում են ընդունել որ քաղաքացիները պարտադիր պիտի անձնագրով դուրս գան փողոց, չունենալու դեպքում կտուգանվեն։
Սխալ է էլի, անձնագիրը նորմալ է, բան չունեմ ասելու, բայց քիչ է, ճիշտ կլիներ հետը վերցնեին նաև 2 լուսանկար, զինվորական գրքույկը, սեփականության վկայականները, երեխաների, ամուսնու և ծնողների անձնագրերը, նրանց սեփականության վկայականները, եթե հարազատներից որևէ մեկը մահացել է, ապա նրա մահվան վկայականը, դպրոցի ատեստատը, եթե բուհ է ավարտել ԲուՀ֊ի դիպլոմը, թվանշանների գրքույկը, բնութագիր աշխատավայրից, եթե չի աշխատում, համատիրությունից, բանկային հաշիվների քաղվածքները։
Չեն իմացե՞լ, որ վերջին հետազոտությունները պարզել են՝ վիրուսը ահաբեկվում է փաստաթղթերից, ինչքան շատ լինի, էնքան շուտ կնահանջի։
Այ էս ամեն ինչը որ անեն, համաճարակը արդեն կվերանա։ վերջը կհասկանան, բայց մինչև հասկանան, որոշում ընդունեն, մի ամիսն էլ կանցնի, համաճարակը էլի լիքը մարդ կհնձի։ Հիմա է պետք, բայց ինչքան ուզում ես ասա, Փաշինյանը չի լսում, հետո բանը բանից անցնի, նոր գլխի կընկնի էդ բոլոր փաստաթղթերով դուրս գալը պարտադիր կդարձնի։