f

Անկախ

Սասուն Միքայելյանը նիստին ներկա չի եղել, որովհետև առողջական խնդիրներ ունի. Մակունց


«Իմ քայլը» խմբակցությունը երեկվա նիստին որոշում է կայացրել, ուսումնասիրելով Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը, ինչպես նաեւ հետեւելով դատախազի ելույթին, քննարկումներին, հարցուպատասխաններին, պատգամավորներն, իրենց խղճի եւ մտքի համոզմունքով փակ քվեարկության ժամանակ արտահայտել իրենց կարծիքը։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։

«Կարծում եմ, որ ԱԺ նախագահը կխորհրդակցի իրավաբանների եւ պետաիրավական հանձնաժողովի հետ միասին։ Որոշում կկայացնեն, թե արդյոք հնարավո՞ր է երկարացնել նիստը։ Եթե հնարավոր լինի, ապա նմանատիպ որոշում կկայացնենք քվեարկությամբ»,- ասաց նա։

Լրագրողը նշեց, որ մի քանի պատգամավորներ ներկա չեն այսօրվա նիստին, օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, թե ինչու ներկա չեն, Մակունցն ասաց, որ տեղյակ է. «Սասուն Միքայելյանը նախորդ քառօրյային ներկա չի եղել, որովհետեւ առողջական խնդիրներ ունի»։

Հարցին՝ արդյոք խմբակցությունում այդ որոշման վերաբերյալ դեմ կամ կողմ արտահայտվողներ եղե՞լ են, խմբակցության ղեկավարն ասաց. «Խմբակցության նիստի բովանդակային մասին անդրադարձ չեմ կատարի։ Նիստը եղել է փակ»։

Լրագրողի այն հարցին, որ եթե «Իմ քայլից» քվեարկության ժամանակ լինեն դեմ արտահայտվողներ, այդ պատգամավորներին ի՞նչ է սպասվում, Մակունցն ասաց. «Անկախ նրանից, թե քանի խմբակցություն է մասնակցում քվեարկությանը, ԱԺ է բերվել Դատախազության միջնորդություն, որով ԱԺ պատգամավորները պետք է իրենց դիրքորոշումն այն մասին հայտնեն՝ արդյոք ԱԺ-ն համաձա՞յն է, որպեսզի իրավապահ մարմիններին հնարավորություն տրվի լիարժեք քննություն իրականացնել, թե՞ ոչ»։

Մակունցը վերահաստատեց երեկվա իր կողմից արված այն հայտարարությունը, որ ինքը չի բացառում եւ ունի համոզմունք, որ ԲՀԿ ղեկավարի կողմից այդ քաղաքական հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ինչ-ինչ հանգամանքներում տեղեկացել է քրեական գործերի մասին։

Լրագրողները Մակունցին հայտնեցին, որ Ծառուկյանին քիչ առաջ ԱԺ-ի բակում մեծ թվով ԱԱԾ աշխատակիցներ էին սպասում անգամ այն բանից հետո, երբ Ծառուկյանը հայտնել էր, որ ինքնակամ գնում է հարցաքննության, Մակունցն ասաց. «Նախ Գագիկ Ծառուկյանն ինքը հայտարարեց, որ գնում է ԱԱԾ՝ նպաստելու գործի քննությանը։ Իսկ թե ովքեր են եղել ԱԺ-ի տարածքում, իրավապահ մարմիններ եղել են, թե ոչ. ես տեղյակ չեմ»։

Հարցին՝ արդյոք ինքը կնշի թե ի՞նչ տարբերություններ կան, ԲՀԿ առանջնորդի եւ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի անեռնխելիությունից զրկելու գործընթացների մասին, Մակունցն ասաց. «Եթե մենք սկսենք համեմատել տարիները, եւ որ հարթության մեջ ենք դիտարկում. իրավակա՞ն, քաղաքակա՞ն։ Պարզապես հնարավոր չի ձեր հարցին պատասխանել։ Տարբերվում են այնքանով, որ իրավական եւ քաղաքական պրոցեսներն իրարից անջատ են եւ որեւիցե մեկը չի կարող ազդեցություն ունենալ իրավական գործընթացների վրա»։

Սասուն Միքայելյան Լիլիթ Մակունց

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին