f

Անկախ

Հայտնի են «Երաժշտություն հանուն ապագայի» 10 կրթաթոշակառուների անունները


Հունիսի 15-ին ամփոփվել են «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կողմից սահմանված տարեկան անվանական կրթաթոշակի դիմորդների առցանց ունկնդրումները։ Հայտնի են 10 տաղանդավոր կրթաթոշակառուները։

Դիմորդների ելույթները գնահատվել են միջազգային հանձնաժողովի կողմից, որը համախմբել էր աշխարհում ամենամեծ ճանաչում ունեցող հայազգի երաժիշտների՝ Էդվարդ Հայրապետյան (կոմպոզիտոր), Վահագն Պապյան (Թել Ավիվի Սամուել Ռուբին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, դիրիժոր և դաշնակահար), Սուրեն Բագրատունի (Միչիգանի պետական համալսարանի երաժշտական քոլեջի պրոֆեսոր, թավջութակահար) և Բորիս Ալլախվերդյան (Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, կլարնետահար)։

Ունկնդրումների արդյունքում ընտրված տաղանդավոր երիտասարդ երաժիշտները կստանան անվանական կրթաթոշակ (ամսական 100 Եվրոյին համարժեք դրամ)։ Բացի այդ, կրթաթոշակառուները կմասնակցեն առցանց վարպետության դասերի, իսկ տարին մեկ անգամ հիմնադրամի ֆինանսավորմամբ նրանց հնարավորություն կընձեռվի մեկնել արտասահման՝ մասնակցելու աշխարհահռչակ արտիստների ու անվանի դասախոսների վարպետության դասերի։ Վերջինից զատ յուրաքանչյուր կրթաթոշակառուի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և կրթաթոշակի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի կողմից հնարավորություն կընձեռվի անվճար ներկա գտնվել նվագախմբի հայաստանյան բոլոր համերգներին ու փորձերին, ինչպես նաև նվագախմբի հյուրընկալած արտիստների ու երաժիշտների հայաստանյան վարպետության դասերին։

Հանձնաժողովի ոռոշմամբ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուներ են ճանաչվել հետևյալ 10 տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողները՝

  1. Բոյաջյան Դավիթ Հարությունի (ջութակ)` Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
  2. Անիսիմովա Ասյա Իգորի (ջութակ)` Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
  3. Հակոբյան Մարի Արմանի (թավջութակ)` Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
  4. Հեքեքյան Հայկ Տիգրանի (հոբոյ)` Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
  5. Գասպարյան Տիգրան Արմենի (հոբոյ)` Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց
  6. Տոնոյան Դավիթ Արաիկի (ֆագոտ)` Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
  7. Գալստյան Սաթենիկ Արտյոմի (գալարափող)` Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց
  8. Առաքելյան Միհրան Աշոտի (շեփոր)` Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
  9. Դավթյան Սամվել Կարենի (տրոմբոն)` Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
  10. Սարգսյան Գուր Գոռի (դաշնամուր)` Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց

Հիշեցնենք, որ կրթաթոշակը սահմանված է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կողմից, որը միտված է մշակույթի և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչների բացահայտմանը, հեռանկարային աջակցմանը, հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացմանը և տարածմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս

Երաժշտություն հանուն ապագայի

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին