f

Անկախ

Ո՞վ ասաց, թե Հայաստանի վարչահրամայապետն իրավունք ունի միջամտել Արցախի ներքին գործերին


Այն, որ Փաշինյանն իր բնույթով կոնֆլիկտային է`առանց սկանդալների և սկանդալային հայտարարությունների կյանք չունի, նորություն չէ։ Այդ թվում`իր ընտանիքի անդամների, մերձավոր ու «հեռավոր» շրջապատի համար։
Բայց որ այնքան է կորցրել ինքնատիրապետումը, որ անգամ Արցախի ճանապարհին է հասցնում կոնֆլիկտի մեջ մտնել ձեռքի տակ ընկած «ճամփեզրյա ռեստորանի» մատուցողի կամ սեփականատիրոջ հետ, այն էլ` ՀԴՄ կտրոնի թեմայով, ճիշտն ասած, անսպասելի էր։
Հասկանում եմ` նյարդերը «աննախադեպ» պրկված են, տեղի են տալիս (գրիչի պատմությունից, դրան հաջորդած բռնոցի-բաց թողոցի շոուի, ԵԽԽՎ հայտնի հայտարարությունից հետո ո՞վ լիներ` դիմանար), գիշերները վատ է քնում, պարբերաբար վեր թռչում հետապնդող «կոշմարներից», աչքին «հիբրիդային հեղաշրջման» տեսիլքներ են երևում... Բայց արդյոք դա պատճա՞ռ է Արցախի քաղաքացիների վրա ինքնահաստատվելու, բղավելու, վիրավորելու համար։
Լավ, ասենք`Հայաստանում իր դեմ «խաղ չկա». իրեն ժողովրդի, պետության հետ հավասարեցնելով`ոտքի վրա կարող է գործից ազատել մաքսատան աշխատողին, պաշտոնանկ անել Քաղավիացիայի աշխատակիցներին` չունենալով դրա իրավասությունը։ Բայց, կներեք, որտե՞ղ է գրված, որ Հայաստանի վարչա(հրամայա)պետն իրավունք ունի սուր ճոճել նաև դե յուրե Հայաստանին ենթակայության տակ չգտնվող թեկուզև չճանաչված պետության քաղաքացիների, տնտեսավարող սուբյեկտների վրա, «տղա բերել»`ի դեմս Արցախի հանրապետության պետնախարարի կամ հարկային մարմինների։
Ինքը չէ՞ր ասում`Արցախի ժողովուրդն ինձ չի ընտրել։ Բա՞ն է փոխվել` այդ բանաձևն էլ չի՞ գործում։ Դա՞ նկատի ուներ, երբ ասում էր` Արցախը Հայաստան է, և՛ վե՛րջ։ Այդ մտայնությա՞մբ է ՀՀ արտգործնախարարությունը հերթական անգամ զրոյացնում Արցախի սուբյեկտայնությունը`երկրորդելով ԵԱՀԿ փաստաթղթերում «ամրագրված» ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչների» վերաբերյալ։
Ուրիշ ինչպե՞ս թույլ կտաք հասկանալ այդ կոպիտ և միանգամայն անհարկի միջամտությունը Արցախի հարկատու-հարկային մարմիններ հարաբերություններին...

ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Արցախ Լիլիթ Պողոսյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին