f

Անկախ

Ծառուկյանի քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության եւ վերահսկողության ներքո. «Լուսավոր Հայաստան»


«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հունիսի 14-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձություններին:

Հայտարարությունում ասվում է.

 

 

«Հունիսի 14-ին մամուլից տեղեկացանք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։

Այնուհետեւ ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց պաշտոնական կայքով, համաձայն որոնց երեք առանձին դեպքի առիթով քրեական գործեր են հարուցվել, որից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ նշված գործերով հարցաքննության։

Այդ ընթացքում ԱԱԾ գլխավոր մասնաշենքի մոտ տարերայնորեն եւ ինքնաբուխ կերպով հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաեւ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներ։

ՀՀ Ոստիկանությունը, կիրառելով անհամաչափ ուժ, բերման էր ենթարկել, ըստ ոստիկանության տվյալնների, 252 մարդու (վարչական ձերբակալում)՝ այդ ընթացքում դրսեւորելով անհարգալից վերաբերմունք քաղաքացիների եւ պատգամավորների նկատմամբ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է, որ հանցագործություն կատարած անձինք պետք է ենթարկվեն քրեական հետապնդման եւ դատապարտվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Միեւնույն ժամանակ մենք, հավատարիմ մնալով իրավական պետության արժեքներին եւ իրավունքի գերակայության սկզբունքին, դատապարտում ենք քաղաքական ազդեցությունն ու վերահսկողությունը ցանկացած քրեական հետապնդման նկատմամբ։

Օրենք խախտած յուրաքնչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի օրենսդրության ամբողջ խստությամբ, սակայն իրավական գործընթացների օգտագործումը, ինչպես նաեւ շանտաժի, կոմպրոմատների օգտագործումը՝ որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու, բռնաճնշելու նպատակով, անընդունելի է եւ դատապարտելի:

Քաղաքական ազդեցությունը իրավապահ մարմինների նկատմամբ ոչնչացնում է քրեական հետապնդման իրավաչափությունը։

Վերոնշյալ գործընթացներին զուգահեռ քաղաքական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ պատգամավորների եւ նախարարների կողմից սոցիալական ցանցերում տարածվում էին առերեւույթ նախաքննության գաղտնիք պարունակող ապացույցներ։

Ավելին, վերոնշյալ պաշտոնատար անձինք անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտմամբ հայտարարություններ էին անում։

Հատկանշական է նույն օրվա ընթացքում տարբեր դեպքերի առթիվ քրեական գործերի հարուցումը եւ նույն անձին այդ նույն գործերով հարցաքննության կանչելը։

Վերոնշյալն ակնհայտորեն ցույց է տալիս, որ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության եւ վերահսկողության ներքո։

Սա արդեն փաստում է իշխող քաղաքական ուժի՝ պետական քաղաքականություն իրականացնելիս ազնվության ակնհայտ բացակայության եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելու մասին, ինչը դրսեւորվում է կոմպրոմատային քաղաքականությամբ եւ օրենքի ընտրողաբար կիրառմամբ։

Լուսավոր Հայաստան կուսակցությունը խստագույնս դատապարտում է, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, քրեական հետապնդումներ իրականացնելը, օրենքի ընտրողաբար կիրառումը։

Իշխանություններին կոչ ենք անում զբաղվել համավարակի դեմ պայքարով եւ սոցիալ֊տնտեսական բարդացող իրավիճակի կառավարմամբ՝ քրեական հետապնդումները թողնելով միայն իրավապահ մարմիններին»:

հայտարարություն Լուսավոր Հայաստան Գոռ Ծառուկյան քրեական հետապնդում

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին