f

Անկախ

Յուրի Սաքունց . «Իսկական մարզիկը պետք է տեսակով ուժեղ լինի ու աննահանջ»


Կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով հայտարարված կարանտինից անմասն չմնաց նաև սպորտը: Մարզիկները անգամ չեն կարողանում լիարժեք մարզվել ու մարզավիճակ պահպանել:
Գինեսի եռակի, հայկական դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը պատրաստվում էր նոր ռեկորդ սահմանել, սակայն համաճարակի բռնկումը թույլ չտվեց: 
Անկախի հետ զրույցում Յուրին խոսում է ստեղծված իրավիճակի, մարզումների կազմակերպման, մարզիկների անկոտրուն կամքի և լավատեսությամբ առաջ շարժվելու մասին: 


-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձավ հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սպորտի վրա:
-Մարզիկները  շատ բարդ իրավիճակում են հայտնվել: Յուրաքանչյուրի վրա համաճարկան իր բացասական ազդեցությունն է թողնում.  ոմանք պետք է բարձր արդյունքներ գրանցեին, մեդալներ նվաճեին և հաղթանակած հեռանային սպորտից, ոմանք սպասումներով մտնում էին սպորտի զարմանահրաշ աշխարհ, ոմանք շատ լավ մարզավիճակ էին ձեռք բերել հաջողությունների հասնելու համար: Իսկ հիմա չենք կարող ասել, թե այս ամենն ինչ անդրադարձ կունենա:  Մեզ մնում է միայն չհուսալքվել, չկոտրվել, քանի որ իսկական մարզիկն իր տեսակով ուժեղ է ու աննահանջ: 
-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում: Թեև մարզիկների համար սահմանափակումները այժմ  որոշակիորեն վերացվել են:
-Իրականում միշտ որևէ վատ բան լինում է, հետո նոր սկսում ենք  գնահատել այն, ինչ ունենք: Մինչ համաճարակը 3 տարբեր մարզադահլիճներում էի մարզվում, բայց արտակարգ դրությունից հետո սկսեցի մարզվել տանը և բակում,  որտեղ ստեղծել եմ որոշակի հարմարություններ՝ պատրաստելով  պտտաձող, զուգափայտեր: Համբերատար սպասում ենք, թե երբ վերստին կկարողաննաք թիմային մարզումներ անցկացնել և վերականգնել այն, ինչ կորցրել ենք: Մարզիչների հետ կապի մեջ եմ, խորհրդակցում եմ, թե ինչ պետք է անել մարզավիճակը պահելու համար, որ այս ամենի ավարտից հետո վերսկսելը հեշտ լինի:

- Տեղյակ եմ, որ լիավին պատրաստ էին հերթական անգամ աշխարհին զարմացնելու, նոր ռեկորդ սահմանելու և հայի ուժը կրկին ցույց տալու համար, սակայն համաճարակի բռնկումը խանգարեց:
-Ամենացավալին  ինձ համար այն է, որ չհասցրի նոր ռեկորդ սահմանել:  Ատամներով պետք է քաշեի 90 տոննա քաշ ունեցող ինքնաթիռը: Նախապատրաստվել էի շատ լավ   և պետք է կրկին աշխարհին պատմեի  հայի ուժի ու հնարավորությունների մասին, հայոց եռագույնը ծածանեի: Եթե համաճարակի բռնկումն ու տարածումը մեկ շաբաթով ուշանար,  ես պետք է շատ լուրջ ռեկորդ  սահմանեի. արատակարգ դրության հայտարաումից հետո ամեն բան կանգ առավ: Մարզիչների հետ աշխատելով՝ փորձում եմ մարզավիճակս պահել, որպեսզի նոր ռեկորդներ սահմանեմ, բայց ցավոք չկան համապատասխան մարզադահլիճներ: 


-Այս դադարն ինչպե՞ս կանդրադառնա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:
-Միայն կարող եմ ասել՝ մարզիկներին ոչինչ չի կարող կանգնեցնել, նորից բոլորը առաջ են շարժվելու, իրենց նպատակներին են հասնելու,  ոսկե մեդալներ են նվաճելու ու ռեկորդներ սահմանելու: Համաճարակից հետո կփոխվի այն, որ ավելի մեծ սիրով, ջանասիրությամբ կսկսեն մարզվել՝ ժամանակը գնահատելով:
Ա յս իրավիճակն ինձ վրա ազդում է թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես: Պետք է կարևոր ստուգատեսերի  մասնկացեի, որոնք   անորոշ ժամանակով հետաձգվեցին: Լիարժեք պատրաստ էի հնարավորություններս ի ցույց դնելու և մեդալներ նվաճելու: Մաս-ռեսթլինգի հավաքականով ԱՄՆ պետք է մեկնեինք,  ապրիլին ուժային եռամարտ Եվրոպայի գավաթի խաղարկությանը պետք է մասնակցեինք Մոսկվայում, իսկ հունիսին՝ մաս-ռեսթլինգի աշխարհի առաջնությանը, որը 2 տարին մեկ  է անցկացվում:


-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
-Տանը վերանորոգման աշխատանքներով եմ կատարում, լեզուներ եմ ուսումնասիրում, ընթերցնությամբ եմ զբաղվում: Հիմա մեզ հնարավորություն է ընձեռվել մարզումներից դուրս զբաղվել հաճելի և օգտակար այլ գործերով: Կարծում եմ՝ լավատեսությամբ և հավատով դուրս կգանք այս իրավիճակից: Ցանկանում եմ բոլորին առողջություն:

Յուրի Սաքունց ռեկորդ Գինես հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ
AP-ը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին
Արգիշտի Կիվիրյան. Սովետական գեներալի որդին կարող է փակել Ադրբեջանից Արեւմուտք էներգակիրների ճանապարհը
«Գենացվալե»․ բիզնես, որ մարտահրավեր է նետել կորոնավիրուսին
Հակառակորդի խոցված ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան
Էս էշի տղուն ասեք՝ տղերքը «խաղաղության համար» չեն զոհվել, հանուն հայրենիքի են զոհվել
Մեր խմդիրը ներքին քարոզն է, քարոզ, որը չպիտի տեղ ունենա «պետական ինքնասպանության» ՉՁԳՏՈՂ հասարակության մեջ։
Էրդողանը Բաքվին խոստացել է Անկարայի աջակցությունը
Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին
Իսկ առհասարակ, Հայաստանում տեղեկատվական անվտանգության հայեցակարգ ունե՞նք
Համազգային միավորման մասին
Սթիվեն Սեգալը և Դիսնեյի թոռնուհին խնդրել են  բարձրացնել  իրենց   հարկերը
Հատուկ բռնապետական ադրբեջանի տկարամիտ իշխանության համար.
Ինչու ապրիլյանի ժամանակ ադրբեջանական դեզինֆորմացիա տարածողները՝ «հայրենասերի» դիմակ հագած, բոլորովին այլ` վտանգավոր խաղ սկսեցին
Ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հիացած է հայ զինվորականների փայլուն աշխատանքով
30 մլն դոլարանոց իսրայելական «Հերմես» անօդաչուն խոցվել է 1970-80-ականներին արտադրած զենիթահրթիռային համակարգով
Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը կոտրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները
Հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը  գերազանցել է 900 հազարը
Հայաստանի պետական շահերի դեմ նպատակաուղղված սադրանք
Քեթի Փերին՝ նախագահի պաշտոնում Քանյե Ուեսթի թեկնածության առաջադրման մասին
Գիտնականները թվարկել են կորոնավիրուսային վարակի ախտանշանները
Նախագահ Սարգսյանը հանդիպել է սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
Կյանքից հեռացել է Ջոն  Տրավոլտայի կինը
Մակրոնը հայտարարել է Ֆրանսիա COVID 2019-ի  վերադառնալու նշանների մասին
Ավելին
Ավելին