f

Անկախ

Այս օրերին կորոնավիրուսից մահացած Սևան Դավթյանը գիտական նոր ուղղության, տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ է


 Սույն թվականի հունիսի 9-ին 78 տարեկան հասակում կյանքից  հեռացավ միջազգային ճանաչում ունեցող գիտնական,  վաստակաշատ մանկավարժ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀԱՊՀ «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սևան Պարույրի Դավթյանը: 

Սևան Դավթյանը մեծ ներդրում է ունեցել պոլիմերային քիմիայում նոր ուղղությունների ստեղծման և զարգացման գործում: Հիմնադրել է գիտական նոր ուղղություն` «Պոլիմերացում ոչ իզոթերմ՝ ադիաբատ և ֆրոնտալ պայմաններում», որի հիման վրա իրականացվել են պոլիմերների և պոլիմերային կոմպոզիտների ստացման բարձր արտադրողականությամբ, էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաներ: Նա գիտական հետազոտություններ է իրականացրել պոլիմերացման պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման, պոլիմերային նանոտեխնոլոգիաների, գերհաղորդիչ պոլիմեր-կերամիկական նանոկոմպոզիտների սինթեզ և հատկությունների ուսումնասիրություն, հիդրոգելերի սինթեզ ֆրոնտալ պայմաններում, պոլիմերային գրադիենտային նյութերի սինթեզ բնագավառներում:

Սևան Դավթյանն ավելի քան 4 մենագրության, 3 ուսումնական ձեռնարկի, շուրջ 430 գիտական աշխատության հեղինակ է, որոնց մեծ մասը տպագրված է արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Նա հեղինակ է 30-ից ավելի արտոնագրի, 15 գլուխ գիտական նյութերի:

Սևան Դավթյանը ծնվել է 1942 թվականի հուլիսի 22-ին՝ Ախալքալաքում: 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետև 1968թ.՝ Մոսկվայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան: 1970թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1979թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի   ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել Քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1988թ.  ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 2006թ-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ էր:

Սևան Դավթյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1986թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Քիմիական ֆիզիկա» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում՝ որպես «Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետիկա» լաբորատորիայի վարիչ: 1990-1994թթ. աշխատել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ որպես «Էլեկտրաքիմիա և ֆիզիկական քիմիա» ամբիոնի վարիչ, 1994-2003թթ.՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, 2003-2006թթ.՝ ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 2006-2017թթ.՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարագիտություն» ֆակուլտետի «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի վարիչ: 2018թ-ից եղել է ՀԱՊՀ-ի «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, որի գիտական ուղղությունն է պոլիմերացման պրոցեսների ջերմային ռեժիմների ուսումնասիրությունը, պոլիմերային կոմպոզիտային նյութերի և նանոկոմպոզիտների սինթեզը և հատկությունների հետազոտումը, պոլիմերացման պրոցեսների մաթեմատիկական մոդելավորումը և այլն:

Սևան Դավթյանը 2008թ. ՀՀ Նախագահի կողմից արժանացել է ՀՀ Գիտության վաստակավոր գործչի կոչման: 2013թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության  ոսկե հուշամեդալի: 2015թ.  արժանացել է   ՀՀ Նախագահի մրցանակի` С. П. Давтян, А. О. Тоноян. // Теория и практика адиабатической и фронтальной полимеризации.  Palmarium Academic Publishing, 2014, 660 стр. մենագրության համար: 2016թ., 2018թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից արժանացել է «Արդյունավետ գիտաշխատող» պարգևի: 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին բաժանմունքը սգում է Սևան Դավթյանի կորուստը: Անվանի  գիտնականի և հայրենասեր քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում

Հայաստան ՀՀ ԳԱԱ Սևան Դավթյան

Այլ հոդվածներ հեղինակից

Կճանաչի՞ Վատիկանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Ստանիսլավ Ստրեմիդլովսկի
Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր..
Ինտենսիվ մարտական գործողությունները օրվա ընթացքում շարունակվել են եւ հիմա էլ ընթանում են ծանր մարտեր. Ա. Հովհաննիսյան
Երևանում ԻԻՀ դեսպանությունից ինձ հետ կապվեցին, անձամբ դեսպանի անունից փոխանցեցին, որ դա թյուրիմացություն է.Անբրահամ Գասպարյան
ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության` սպեցի պետը
Տարածքային ուշագրավ կորստի (իհարկե առայժմ) մասին պաշտոնական հայտարարություն
Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը
Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է. Սենոր Հասրաթյան
Կարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո
Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն. Շուշան Ստեփանյան
Դիահերձարանից անհետացած կնոջ դին որդին գտել է․նրան սխալմամբ հուղարկավորել էին
Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին
Կարեն Շաքարյանին եւ Հունան Հայրումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները. Արայիկ Հարությունյան
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 11 զինծառայողի անուն
Թուրքական սիմվոլիզմի և հոկտեմբերի 30-ի նպատակի մասին.
Հոկտեմբերի 24֊ից ժամը 00։00֊ից խիստ կարանտին է սահմանվել Գյանջայի, Եվլախի, Մինգեչաուրի, Լենքորանի, և մի քանի այլ շրգաններում
Կովկասյան Սպարտան․ Արցախի անկախությունը՝ գերխնդիր
Մինչեւ 82 մլն դրամ փոխհատուցում՝ զոհված եւ վիրավոր զինծառայողի ընտանիքին. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
ԻԻՀ ԻՀՊԿ Ցամաքային զորքերի ստորաբաժանումը տեղակայված է սահմանին ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի կապակցությամբ
Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը CNN-ի "Amanpour" հեռուստածրագրին
Սերգեյ Կառնաուխով. Ինձ սկսում է թվալ, որ ֆաշիստներն ադրբեջանցիներից ավելի ազնիվ էին
Ադրբեջանական հերթական ողորմելի կեղծիքը. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2314 նոր դեպք. մահացել է 27 մարդ
Ավելին
Ավելին