f

Անկախ

«Հրապարակ». ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն. «Սսկվեք, վեր ընգեք տեղներդ, թե չէ՝ կհեռացվեք»


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ընդդիմության դաշտում այս պահին վերադասավորումներ են, բայց իշխանական մեքենան գործի է դրել լծակները, հատկապես պատգամավորական գվարդիան մոտ մեկ շաբաթ է՝ լուսացնում է Ֆեյսբուքում, որ բաց չթողնի Գագիկ Ծառուկյանին ու իշխանության քննադատներին հակադարձելու ոչ մի շանս։

Իրավապահներն իրենց տեղում են գործի անցել եւ վերադասի հրահանգով քրքրում են ընդդիմադիրների վերաբերյալ արխիվները։ Երեկ պայքարի դաշտ մտան նաեւ երկրապահները։ Փաշինյանի զինակից, «Իմ քայլի» պատգամավոր, համատեղության կարգով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն տարածեց՝ ԵԿՄ անդամներին ուղղված կոչ-հորդորով, որի համառոտ ուղերձն այս էր․ սսկվեք, վեր ընգեք տեղներդ, թե չէ՝ կհեռացվեք ԵԿՄ-ից:

«Կոչ եմ անում ԵԿՄ վարչության եւ ԵԿՄ բոլոր անդամներին՝ զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում Երկրապահ կամավորականների միության դիրքորոշումը կամ հակասում են գաղափարախոսությանը: Հարկ եմ համարում շեշտել՝ այսուհետ վարչության հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց եւ/կամ Երկրապահի անունն անտեղի շահարկելուց այդ անձանց հարցը կդրվի վարչության նիստում: ԵԿՄ-ն կիսառազմական կառույց է, եւ մեր բոլոր նախաձեռնությունները կիրականացվեն ըստ ԵԿՄ կանոնադրության»:

Նախորդ օրերին ԵԿՄ որոշ անդամներ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն էին հայտնել մի շարք, այդ թվում՝ մեր լրատվամիջոցի հետ զրույցում։ Մասնավորապես, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, ով ԵԿՄ վարչության անդամ է, վրդովմունք էր հայտնել Գագիկ Ծառուկյանի մասին իշխանական շրջանակների հրապարակումների առթիվ՝ ասելով, թե իշխանությունները ձախողվել են, նրանք Հանրապետականի «հին ու բարի» ժամանակների ոգով կոմպրոմատների պատերազմ են մղում, հայհոյանք ու անեծքներ հնչեցնում։

Ասել էր նաեւ, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնություն է ստեղծում, քանի որ կարծում է, որ երկիրը գնում է դեպի կործանում, կանգնած է անդունդի եզրին։ Վարչության մեկ այլ անդամ՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ մեզ հետ զրույցում նկատել էր, որ երկրում «շունը տիրոջը չի ճանաչում», իսկ Ծառուկյանին ուղղված վիրավորանքների վերաբերյալ ասել էր․ «Ուղղակի, այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ մարդիկ, ովքեր վարկաբեկում են մարդկանց, պետք է ունենան դրա բացարձակ իրավունքը։ Իրավունք պետք է ունենան, որ մատնանշեն՝ այ, սա՛, սա՛ ու սա՛»։

Ամենայն հավանականությամբ, ԵԿՄ-ականների այս հայտարարությունները իշխանության վերնախավը ցավոտ է ընդունել, եւ հրահանգ է իջեցվել Միքայելյանին՝ տեր կանգնել տղերքին՝ փակել նրանց բերանները։ Պարզեցինք, որ հայտարարությունից առաջ ԵԿՄ վարչության անդամների հետ կոշտ զրույց է տեղի ունեցել, եւ ԵԿՄ-ականներին Սասուն Միքայելյանը հասկացրել է, որ եթե շարունակեն, կհեռացվեն վարչությունից եւ ոչ միայն․․․

Թերեւս սա է պատճառը, որ երեկ վարչության կազմը կարծես ընդհատակ էր անցել, Մանվել Եղիազարյանն էլ պատասխանեց մեր զանգերին, բայց խնդրեց իրեն ոչինչ չհարցնել։ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին էլ չասաց՝ պատճառաբանելով, թե դեռ չի կարդացել։

Ներկայացրինք բովանդակությունը, որ ԵԿՄ նախագահը կոչ է անում այլեւս կարծիք չհայտնել՝ առանց համաձայնեցնելու։ Հարցրինք՝ կարո՞ղ են իրեն արգելել կարծիք հայտնել։ «Ոչ մեկը չի կարող»,- ասաց Եղիազարյանն ու դադարեցրեց զրույցը։

Իսկ Ռուստամ Գասպարյանն էլ անհետացել էր ռադարներից, նրա հետ կապ հաստատել չկարողացանք։ Տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո նա ոգեւորվել է ու համախոհների հետ քննարկել շարժումը սկսվելուն պես Ծառուկյանին միանալու հարցը։ Բանն այն է, որ չնայած այսօր նա ԵԿՄ վարչության կազմում է, թվում է՝ իշխանական դաշտում, սակայն, ԵԿՄ մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում ԵԿՄ-ն այսօր փաստացի չկա, տարածքային բազում կառույցներ անտերության են մատնված, ո՛չ ղեկավար կա, ո՛չ հավաքներ են կազմակերպվում, ո՛չ էլ շարքային երկրապահներն են ակտիվ ներգրավված կառույցի աշխատանքներին։

Որքան էլ տխուր է, բայց այդ կառույցի գոյատևման գրավականը եղել է փողը, եւ այն ակտիվացել է ընտրությունների փուլում։ Նախկինում Մանվել Գրիգորյանը կարողանում էր տարբեր ճանապարհներով փող բերել ԵԿՄ ու հոգալ ազատամարտիկների կարիքները, իսկ այժմ այս խավն անտերության է մատնված, եւ բնական է, որ նոր տանիքի, նոր տերերի փնտրտուքի մեջ է։ Ասում են, որ ԵԿՄ-ում նա ծպտյալ համախոհներ ունի, որոնք առայժմ լռում են, բայց հարմար պահի կկանգնեն այն մարդկանց կողքին, ում հետ իրենց ավելի ապահով կզգան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԵԿՄ վարչություն Սասուն Միքայելյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին