Իսպանական հռչակավոր Marca սպորտային պարբերականը կազմել է 21-րդ դարի լավագույն մարզիկների ցանկը:
Դարի լավագույն մարզիկը օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն լողորդ Մայքլ Ֆելփսն է: Վերջինիս հաջորդում է օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն արագավազորդ Ուսեյն Բոլտը: Եռյակը եզրափակում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը:
Marca-ի 10 լավագույնների շարքում են նաև Ռաֆայել Նադալը, Քոբի Բրայանթը, Թայգեր Վուդսը, Լիոնել Մեսին, Լյուիս Հեմիլթոնը, Վալենտինո Ռոսին, Կրիշտիանու Ռոնալդուն: