«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի հավատում իրկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին և նրան փորձառու քաղաքական գործիչ և մանիպուլյատոր է համարում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ես իսկապես կարծում եմ, որ նա փորձառու մանիպուլյատոր և փորձառու քաղաքական գործիչ է: Հետևաբար, ես նրան չեմ հավատում», - ասել է Զելենսկին:
Նախագահի խոսքերով ՝ Պորոշենկոն իրեն որոշակի օգնություն է առաջարկել միջազգային ասպարեզում:
Զելենսկին նաև հավելել է, որ նախկին նախագահի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հասցեին շատ կեղտոտ և կեղծ տեղեկություններ են հնչել: