БелТА լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է բելառուս-ամերիկյան հարաբերություններում սառնության ժամանակաշրջանի ավարտի մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել էր Մինսկ, որտեղ հանդիպում էր ունեցել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Բելառուս-ամերիկյան հարաբերություններում սառնության ժամանակաշրջանն ավարտվել է», - հայտարարել է Բելառուսի նախագահը պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս: