Ինչպես հայտնի է Աննա Դանիբեկյանի քթի պլաստիկ վիրահատության փաստի արտահոսքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Այս գործը հանրության մեջ առավել հայտնի է որպես Քթի գործ, այդ իսկ պատճառով հետագա հրապարակումներում կօգտագործեմ այդ ձևակերպումը: Քթի գործի շրջանակներում որպես կասկածվող-վկա վաղը հարցաքննվելու է պաշտպանյալ-վստահորդս`
Нарек Манташян (Narek Mantashyan)-ը: Հատկանշական է, որ ՀՀ-ում տարբեր ժամանակներում եղել են հրապարակումներ անձանց այս կամ այն մասի վիրահատության մասին, սակայն չգիտես ինչու Աննա Դանիբեկյանի քիթը ունեցավ արտոնյալ կարգավիճակ: Բացի այդ մամուլի ասուլիսի ժամանակ մենք ինքներս հայտարարեցինք, որ տեղի է ունեցել նման արտահոսք, արդյունքում ստանում ենք քրեական հետապնդում: Ինչևէ մենք հավաքագրել ենք հրապարակումներ, որտեղ եղել են բժշկական գաղտնիքի հրապարակման փաստեր և Նարեկ Մանթաշյանի հետ որոշ հարցեր հստակեցնելուց հետո կփոխանցենք իրավապահներին: Սա լինելու է օրենքի առջև հավասարության լուրջ թեստ:
Քթի գործի վերաբերյալ շուտով կտամ լրացուցիչ տեղեկատվություն: