Փետրվարի 4-ին, ժամը 06։32-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նժդեհի փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։47-ին, մարվել՝ 07։23-ին։ Տուժածներ չկան:
Այրվել են տան փայտյա առաստաղի մոտ 2 քմ և կառուցատարրերի՝ մոտ 1 քմ հատվածները: