f

Անկախ

Գերզգայուն Հարավային Կովկասում որոշում կայացնելուց առաջ պետք է ոչ թե 7, այլ 1000 չափել․ իրանագետ


«Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական հանրապետության հարաբերություններում լարվածությունը երեկ չի առաջացել, դա կա այն պահից, երբ Հայաստանը հայտարարել է Իսրայելում դեսպանություն բացելու մտադրության մասին»,- ասում է Իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ մեկնաբանելով երեկ Թեհրանում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ցուցարարները եղել են երեսունը։ Նրանք հնչեցրել են հակաիսրայելական, հակաամերիկյան և նաև հակաբրիտանական կարգախոսներ, այրել են Իսրայելի դրոշը և նամակ են հանձնել ՀՀ դեսպանին՝ անհանգստություն հայտնելով Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմամբ։

Իրանագետը՝ մեկնաբանելով տեղի ունեցածը, կարևորում է, որ չեն հնչել հակահայկական կարգախոսներ, չի այրվել հայկական դրոշը։  Բայց և այնպես, Վարդանյանն իրավիճակը մտահոգիչ է համարում․ ՀՀ-ին և Արցախի Հանրապետությանը թշնամական տրամադրված Ադրբեջանը և Թուրքիան կարող են օգտվել իրավիճակից։

Վարդանյանը շեշտում է, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և երրորդ երկրի հետ հարաբերություններ հաստատելիս առաջնորդվում է իր շահերով։ Սակայն, իրանագետը կարևորում է, որ որևէ երկրի հետ հարաբերություններ չկառուցվեն մեկ այլ երկրի հետ հարաբերությունների հաշվին, հատկապես եթե այդ մեկը մեր հարևան Իրանն է՝ որն ապահովում է մեր երկու բաց սահմաններից մեկը։

«Այստեղ մի նրբություն կա։ Երբ հարաբերությունները կառուցվում են այնպիսի երկրի հետ, ինչպիսին Իսրայելն  է, և ունենք այնպիսի հարևան, ինչպիսին Իրանն է, և գիտենք, թե ինչպիսի հարաբերություններ ունեն այդ երկու երկրները, պետք է գիտակցենք պահի նրբությունը։ Այս խնդրի վերաբերյալ պետք է ավելի խորը քննարկումներ ծավալվեն և ավելի շատ բացատրական աշխատանքներ տարվեն ԻԻՀ հետ»,- ասում է Վարդանյանը։

Դիտարկմանը, թե ՀՀ-ն արդեն իսկ հայտարարել է, որ որևէ երկրի հետ հարաբերությունները չեն կարող անդրադառնալ Իրանի հետ բարեկամական հարաբերությունների վրա, Վարդանյանն ասում է՝ երեկվա տեղի ունեցածը վկայում է, որ այդ բացատրությունը բավարար չէ։

«Պետք է բոլոր հնարավոր միջոցները գործի դրվեն ստեղծված  անհարթությունները կարգավորելու բացառապես դիվանագիտական խողովակների միջոցով, և հնարավորինս արագ»,- ասում է նա։

Հարցին, թե ինչպես պետք է ՀՀ-ն արձագանքի տեղի ունեցածին և պետք է արդյոք արձագանքի՝ Վարդանյանն ասում է․ «Բնականաբար պետք է արձագանքենք։ Ցույցը տեղի է ունեցել ՀՀ դեսպանատան դիմաց։ Նամակ է փոխանցել ՀՀ դեսպանին։ Դիվանագիտական խողովակներով պետք է խորհրդակցություններ ծավալել, բացատրել, որ այս քայլն ԻԻՀ շահերի դեմ չէ»։

Վարդանյանը կարևորում է նաև, թե ում հետ են բացատրական աշխատանքներ իրականացվելու։ Նա նշում է, որ Իրանում իշխանությունները բավականին բազմաշերտ են։ Պետք է կարողանալ ճիշտ աշխատել բոլորի հետ։

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հարևան և բարեկամ երկրում որևէ հարցի վերաբերյալ  տարըմբռնումների տեղիք չունենան։ Այլապես իրավիճակից կարող են օգտվել մեզ թշնամաբար տրամադրված երկու երկրները, և կունենանք շատ վաճ իրավիճակ»,- ասում է նա։

Հարցին, թե կկարողանա ՀՀ-ն համատեղել Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը և Իրանի հետ բարեկամական հարաբերությունները՝ Վարդանյանն ասում է, որ մենք արդեն իսկ ունենք նման օրինակ, որով կարող ենք առաջնորդվել․ «Ամեն ինչ էլ հնարավոր  է դիվանագիտական լուրջ աշխատանքների արդյունքում։ Մենք ունենք դրա օրինակը, երբ ԵԱՏՄ անդամ լինելով կարողացանք ԵՄ հետ կնքել համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագիր։  Դա չտեսնված դիվանագիտական ձեռքբերում էր։ Համապատասխան  դիվանագիտական աշխատանքի արդյունքում այս պարագայում էլ կկարողանանք  հաջողության հասնել։ Բայց մենք պետք է մի կարևոր  բան  հաշվի առնենք՝ մեկ այլ երկրի հետ հարաբերություններ զարգացնելիս ինչ ենք ձեռք բերում և ինչ ենք կորցնում»։

Իրանագետը հիշեցնում է՝ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի նման  գերզգայուն  տարածաշրջաններում որևէ որոշում կայացնելիս պետք է ոչ թե յոթ, այլ հազար չափել։

Հիշեցնենք՝ ՀՀ-ն դեռ նախորդ տարի  է հայտարարել Թել Ավիվում դեսպանատուն բացելու մտադրության մասին։

 Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992-ից, սակայն մինչ այս ՀՀ-ն այդ երկում դեսպանատուն չի ունեցել,իսկ այդ երկրում ՀՀ դեսպանների նստավայրերը եղել են Իսրայելի սահմաններից դուրս։

Իսրայելական կողմը ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ-ում դեսպանատուն բացելու հարց չի քննարկվում։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հիմնավորելով Իսրայելում դեսպանատուն ունենալու անհրաժեշտությունը՝ հայտարարել էր,  որ այդպիսով հնարավոր կլինի խորացնել հայ-իսրայելական փոխգործակցությունը, պետական մակարդակով ներգրավվել  այդ երկրի տարածքում բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանմանը։  

 

Իրան հայ-իրանական հարաբերություններ հայ-իսրայելական հարաբերություններ արտաքին քաղաքականություն Տարածաշրջան Աշխարհում

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին