Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը արծաթե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: 96 կգ քաշայինների պայքարում աշխարհի չեմպիոնը պոկել է 155 կգ, որից հետո ձախողել է հաջորդ 2 160-կգանոց մոտեցումները: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 190 կգ` հաջորդ երկու մոտեցումները կրկին ձախողելո: Երկամարտի 345 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնն արժանացավ նաև պոկում և հրում վարժությունների փոքր բրոնզե մեդաներին:
Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը Քաթարի մրցաշարից է հանդես գալիս 96 կգ-ում: Մկրտչյանը աշխարհի և Եվրոպայի ոսկե մեդալները նվաճել է 89 կգ ոչ օլիմպիական քաշում: