f

Անկախ

Նոր տարվա դիմավորումն Արցախում հին ժամանակներում


Ինչպես հայկական մյուս մարզերում,այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հեթանոսական տոների ժառանգորդ քրիստոնեական տոները սերտորեն ձուլվել են հեթանոսական ծեսերին: Ժողովրդի գիտակցության մեջ վերջիններս հաճախ շատ ավելի ցայտուն ու ընդգծված են, քան եկեղեցական քրիստոնեական բարեպաշտության այս կամ այն կողմերը: Տարբեր տարիքի մարդկանց լայն մասնակցությունը տոներին արտահայտվում էր ոչ թե հոգևորականների մասնակցությամբ կատարվող եկեղեցական պատարագներով ու թափորներով, այլ ժողովրդական զվարճանքների ձևով:

Թերևս պատահական չէ, որ քրիստոնեական խորհրդանիշ խաչն ու սրբապատկերը մասնավոր տներում չէին դրվում: Լեռնային Ղարաբաղում ոչ մի տեղ բնակելի տան մեջ դրանք չէիր գտնի, բացի սուրբ օջախներից, այն էլ` շատ հազվադեպ: Նույնիսկ զոհակենդանու մորթելը միշտ չէ, որ պահանջում էր հոգևորականի ներկայություն:

Կային տոներ, որոնք ամենևին չէին նշվում եկեղեցու կողմից: Այդպիսին էր Նավասարդը` հին հայկական նոր տարվա տոնը, որը դարեր առաջ հանդիսավոր ու շքեղ տոնում էին հայ թագավորները ողջ ժողովրդի մասնակցությամբ: Այն մինչև XIX դ. վերջը և XX դարը պահպանվում էր Լեռնային Ղարաբաղի բոլոր գյուղերում: Ճիշտ է, Շուշի քաղաքում այն մոռացության էր տրվել և փոխարինվել հունվարի 1-ի տոնակատարությամբ` փոխադարձ այցելություններով ու շնորհավորանքներով, սակայն գյուղական բնակչության շրջանում Նավասարդի նախօրեին շարունակում էին թխել զանազան թխվածքներ, եփում էին ոչխարի մսով ու ցորենի ձավարով կորկոտ, տան բոլոր անդամների, հատկապես երեխաների համար գնում էին նոր շոր ու կոշիկ, մայրը երեխաներին չիր ու քաղցրավենիք էր բաժանում, փեսան ու նրա հարազատները հարսին նվերներ` գլխաշոր, գուլպա, զգեստի կտոր, միրգ ու քաղցրավենիք էին տանում: Երբեմն այդ նվերները նախորդ գիշերը շորի մեջ փաթաթած աննկատելիորեն տուն էին իջեցնում երդիկից: Այդպիսի նվերներ էին փոխանակում նաև հարևաններն ու բարեկամները: Հատկանշական է, որ այդ օրը տանտերերը հատուկ շնորհավորում էին գյուղի տանուտերին և քահանային ու նվերներ տանում նրանց: Այդ օրը բակում ծառերից կարմիր գույնի շոր ու զանազան կարմիր լաթի կտորներ էին կախում:

Նավասարդը հնում, այսինքն` հեթանոսության ժամանակներում, տոնում էին օգոստոսի 11-ին, իսկ արդեն XIX-XX դդ.` նոյեմբեր ամսին: Թե ով է այդ տոնը օգոստոսից տեղափոխել նոյեմբեր, անհայտ է: Հեթանոսության ժամանակներում այն նվիրված էր գլխավոր աստծուն` Արամազդին, որը հիմնադրել էր նոր տարին: Նավասարդի օրը մարդիկ նրան իրենց աշխատանքի բարիքներից էին նվիրաբերում, քանի որ նա համարվում էր իրենց նյութական բարեկեցության պահապանը: Այդ տոնին առանձնապես ուրախանում էին գյուղացիները:

Արդեն XIX-XX դդ. այդ տոնը քաղաքներում չէր տոնվում, այլ միայն գյուղական բնակավայրերում:Այդ տոնին նախորդում էր շաբաթական պահքը (Սբ Հակոբ): Այդ շաբաթվա ուրբաթ օրվա գիշերը թխում էին «կրկենի» հացը` դրա խմորի մեջ դնելով սիսեռ, բակլա կամ մանր դրամ` ի նշան դովլաթի (ունևորության): Թխված հացը բաժանում էին տան անդամների և կենդանիների թվով մասերի: Ում բաժնում հայտնվեր այդ սիսեռը, նա էլ կդառնար իր ընտանիքի հարստության պահապանը նոր տարում: Հաջորդ օրը` շաբաթ, ուտում էին «կորկոտ»: Ընդ որում, բակում կախում էին կարմիր գույնի շոր` ի նշան Եգիպտոսից հրեաների դուրս գալու:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

անցյալից Արցախի Հանրապետություն 2020 ամանոր

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին