Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ինքնահռչակ ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում հակամարտությունը լաբիրինթոսի է նման, բայց դրանից ելք կա: Նա այդ մասին հայտարարել է Украинская правда պորտալին տված հարցազրույցի շրջանաներում: Գրում է Gazeta.ru-ն։
Քաղաքական գործիչը խոստովանել է, որ Դոնբասի վերաբերյալ իր բացահայտումները մնացել են գրեթե նույնը, ինչպիսին եղել են նապխքան իր իշխանության գալը: «Դա նման է լաբիրինթոսի: Բայց ես վստահ եմ, որ ելք կա», - հավելել է Զելենսկին:
Նա կարծում է, որ ներկայումս իր կարգավիճակի պատճառով «տեղեկատվության խորը օվկիանոսում» է գտնվում: Հետևաբար, պետության ղեկավարը չի արձագանքում այն մարդկանց տվյալներին, ովքեր գտնվում են «լճում»:
«Եվ խորությունը նույնը չէ: Իրականում այն տարբեր է», - ասել է նախագահը:
Չնայած դրան, բոլորն ունեն ընդհանուր նպատակներ, ընդգծել է Զելենսկին: