f

Անկախ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ


Սերժ Սարգսյանի կառավարությունը, նախորդ իշխանություններին բնորոշ ոճով, արտոնել էր Երևանի պատմական ժառանգություն հանդիսացող հնագույն թաղամասերից մեկի՝ 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատումը։ 2018թ․ մարտի 22-ի ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման, նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից «կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով և համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով և փողոցներով, ինչպես նաև առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում»։

Մեծ ցավով տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության գիծը և Ֆիրդուսի թաղամասում արդեն սկսվել են հողային և ապամոնտաժման աշխատանքները։ Ըստ հավաստի տեղեկությունների, Նարեկ Սարգսյանին է հանձնարարվել նախագծի իրականացումը։ Ինչպես հայտնի է, Նարեկ Սարգսյանը 2000-ական թվականներից սկսած նախագծել և համակարգել է վիճահարույց բազմաթիվ նախագծեր, ինչպիսիք են մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտան, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակները, նախախորհրդային Երևանի ոչնչացմամբ Գլխավոր պողոտայի կառուցապատումը և բազում այլ նախագծեր։

Ֆիրդուսի թաղամասում սկսված աշխատանքների առաջին դրսևորումն ամբողջովին կանգուն, սև տուֆե սրբատաշ քարից կառուցված Հանրապետության նրբանցք 9-րդ տան հիմնահատակ քանդումն էր՝ 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ թվագրվող շենքի ճակատի փլուզումը։

Քաջ ծանոթ լինելով նախորդ իշխանությունների «գերակա շահ»-ից բխող բոլոր հետևանքներին, մեծագույն վերապահումով ենք վերաբերվում նմանատիպ արատավոր ծրագրերի շարունակական իրականացմանը։ Ավելին, նման գործելաոճը ևս մեկ ամգամ անցնում է պարկեշտության և թույլատրելիի սահմանը Երևան քաղաքի ժառանգության նկատմամբ։

Կարևորելով թափանցիկությունն ու հանրային մասնակցությունը քաղաքին և նրա բնակիչներին վերաբերող կենսական որոշումների կայացման գործում, իշխանություններից պահանջում ենք․
- Հանրությանը հանգամանորեն ներկայացնել, թե ինչ ճակատագրի են արժանանալու Ֆիրդուսի թաղամասի ժառանգության շերտերը՝ ներառյալ պահպանված աղյուսե կառույցները։ Դրանց պահպանումը պետք է արտացոլված լինի նախագծի զարգացման բոլոր փուլերում։
- Հանրությանը ներկայացնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման՝ այս պահին քննարկվող նախագիծը, համաձայն որի կատարվում են իրացման աշխատանքներն ու վաճառվում են լոտերը, նախագծի հեղինակներին, դրա ղեկավարին և այս նախագծի վերաբերյալ ամբողջ առկա տեղեկատվությունը։ Եթե ընդհանուր թաղամասի հստակ նախագիծ դեռ գոյություն չունի և կառուցապատումը նախատեսվում է իրականացնել տարերային սկզբունքով, ապա հանրայնորեն ճանաչել այդ փաստը։
- Հանրային և մասնագիտական լայն շրջանակների քննարկմանը դնել Երևան քաղաքի տարածական պլանավորման նախագծերը և ձեռնպահ մնալ կառուցապատման ծրագրերի հետագա իրականացումից՝ մինչ քաղաքի զարգացման շուրջ հանրային համաձայնության հասնելը։

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Գրել [email protected] հասցեով

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

*լուսանկարը 

Sergo Tonoyan-ի 

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե հայտարարություն

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին