f

Անկախ

Արհեստական բանականություն, հատուկ հավելված. մեկնարկել է Խաչատրյանի անվան 16-րդ մրցույթի առաջին փուլը


Հունիսի 8-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը, այն կշարունակվի մինչև հունիսի 10-ը։ 18 ջութակահարներ երեք օրերի ընթացքում առցանց ձևաչափով կներկայանան ժյուրիին։ Երկրորդ փուլը կկայանա հունիսի 12-ին և 13-ին։ Իսկ ահա հունիսի 15-ին տեղի կունենա երրորդ՝ եզրափակիչ փուլը, և կհայտարարվեն մրցանակակիրները։ Երաժշտական ստուգատեսի ամբողջ ընթացքին կարելի է հետևել մրցույթի պաշտոնական էջում՝ https://khachaturian-competition.com/։

Խաչատրյանական մրցույթն այս տարի անցկացվում է առցանց՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության հնարավորությունները։ 

Մրցույթն առցանց կազմակերպելու գաղափարը ծագեց, երբ պարզ դարձավ, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ փակվում են սահմանները, ամբողջ աշխարհում կիրառվում են տեղաշարժի սահմանափակումներ։ Խաչատրյանական ստուգատեսի կազմակերպիչները «Կոդիկս» ընկերության հետ համագործակցությամբ շատ կարճ ժամանակում գտան մրցույթը հեռավար անցկացնելու լուծումները։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների 15 հոգանոց թիմը և մրցույթի պատասխանատուները համագործակցաբար թվային աշխարհում ստեղծեցին այնպիսի ձևաչափ, որը հնարավորություն է տալիս ամեն ինչ տեղափոխել վիրտուալ աշխարհ։ Ստեղծված մի քանի հարթակները միավորվեցին Khachaturian International Competition բջջային հավելվածում, որը հասանելի է App Store-ում և Google Play-ում։ Ի դեպ‚ Խաչատրյանի անվան մրցույթը միջազգային մրցույթների շարքում առաջինն է, որ ստեղծել է հավելված։ 

Ինչպես նշում է մրցույթի գեղարվեստական պլանավորման ղեկավար Սարգիս Բալբաբյանը, յուրաքանչյուր մասնակից հավելվածում ունի իր հաշիվը, որի միջոցով ներբեռնում է իր կատարումը և հասանելի դարձնում այն ժյուրիի համար։ Ժյուրին ունկնդրում է ու գնահատում կատարումներն իր համար հատուկ ստեղծված տիրույթում։ Զուգահեռ կարող է միանալ նաև հանդիսատեսը մրցույթի կայքի միջոցով ու ուղիղ հեռարձակմամբ դիտել մրցույթը։

Ուշագրավ է, որ ջութակահարները, որոնք դուրս են մնացել մրցապայքարից‚ ցանկության դեպքում կկարողանան նաև կապ հաստատել ժյուրիի անդամների հետ և ստանալ իրենց ելույթների մեկնաբանությունները կամ ուղղակի խորհրդատվություն։ 

Մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը հաղթահարած մասնակիցները ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Եվ համատեղ այդ ելույթը տարածության վրա կկազմակերպվի արհեստական բանականության շնորհիվ։ Առաջին անգամ դիրիժորը, մենակատարը և նվագախումբը կհանդիպեն հեռավար ֆորմատով։ Ուսումնասիրվել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ավելի քան հիսուն կատարում՝ այդպիսով ստանալով ջութակահարների կողմից կատարվող կոնցերտի բազմազան մեկնաբանություններ, որն էլ հարմարեցվում է արհեստական բանականության միջոցով։ 

Ըստ «Կոդիկս» ընկերության տնօրեն Նարինե Տեր-Ղևոնդյանի՝ իրենց թիմում կան մարդիկ, որոնք հասկանում են երաժշտությունից, իսկ մրցույթի կազմակերպիչների մեջ էլ շատ են տեխնոլոգիաներին մոտ կանգնած երաժիշտները, և այդ մարդկանց համագործակցությունն ու մեր մեծագույն հերոսներից մեկի՝ Արամ Խաչատրյանի անունը կրող միջոցառման անխափան աշխատանքն ու շարունակականությունն ապահովելու պարտավորությունն օգնեցին հեշտությամբ կյանքի կոչել մի գաղափար, որը նոր չափանիշներ է սահմանում միջազգային մրցույթների անցկացման տեսանկյունից։ 

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին