ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բրեքսիթից հետո մրցունակությունը բարձրացնելու համար ԵՄ-ին միգուցե անհրաժեշտ լինի փոփոխել պայմանագրերը: Գրում է Gazeta.ru-ն:
Նա ընդգծել է, որ պատրաստ է եվրոպական պայմանագրերի հնարավոր փոփոխություններին:
Սակայն, ըստ Մերկելի, «դա ինքնանպատակ չէ»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին, ժամը 23: 00-ին պաշտոնապես դուրս եկավ Եվրոպական միության կազմից: Եվրոպական միության կազմում Մեծ Բրիտանիան 47 տարի է գտնվել: