f

Անկախ

«Դուխով» կոռուպցիա. ԲՀԿ-ական պատգամավորը իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ


ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««Դուխով» կոռուպցիա

«Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց դիլետանտիզմը ու կառավարչական ունակությունների դեֆիցիտը քողարկելու «խելոք» տարբերակ են գտել՝ միատոն պնդելով, որ իրենց փորձի պակասը վերաբերում է միայն կոռուպցիային, այլ խոսքով՝ իրենց հռչակում են՝ որպես հրեշտակներ։

Ամենևին չենք պնդում, որ գործող իշխանության մեջ մաքուր, օրինապաշտ պաշտոնյաներ չկան։ Դրանք կան ու պարկեշտ մարդիկ եղել են Հայաստանի բոլոր իշխանություններում։

Բայց Հայաստանի գործող իշխանությունն ընդամենը երկու տարիների ընթացքում հաջողացրել է ունենալ բավականին հարուստ «կոռուպցիոն» պատմություն։

Եթե անգամ այլ պատմություններ չլինեին, պարգևավճարների ինստիտուտը համակարգային կոռուպացիայի ցցուն օրինակ է, երբ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի, հարկատուներիս հաշվին «հարստացնում» է իր թիմակիցներին՝ նրանց վարձահատույց լինելով իր հետ «քայլելու» համար։

Բայց Նիկոլ Փաշինյանի սիրած զբաղմունքն է «օդում կախված լուրերի» համաձայն «մերկացնել» գրեթե բոլորին։

Մեր ունեցած լուրերը Փաշինյանի շրջապատի մասին բավականին հավաստի են, բայց մենք էլ կտրվենք հայտնի թրենդին ու կարձանագրենք, որ «օդում կախված լուրերի» համաձայն․

-Նիկոլ Փաշինյանի կոնկրետ թիմակիցներ բուքմեյքերական կոնկրետ գրասենյակներից ստացել են կլորիկ գումարներ՝ նրանց շահերի լոբբիզմով զբաղվելու համար,

-իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ շրջում են նոր գնված «Ռենջերներով» ու «Մերսեդես» S-երով, որոնք երևի ձեռք են բերել «հալալ» քրտինքով,

- հեղափոխական «ջոջերը» Երևանի Շինարարների փողոցում տիրացել են Pent-House-ների, որոնք երևի իրենց քյասիբ պապերի ժառանգությունն են,

- «էլիտար քայլողները» տներ են գնում կամ կառուցում ՊՆ դիմացի ու «Երազ» էլիտար թաղամասերում, հեղափոխական «շուստրիներից» ոմանք արդեն տան բանալիներ ունեն Հյուսիսային պողոտայում,

-Նիկոլ Փաշինյանի թիկնապահի քրոջ անունով Կանադայում գնվել է երեք միլիոն դոլարանոց տուն ու երևի պարզ է, թե որն է մեր վարչապետի «սրտի երկիրը»՝ իշխանությունից զրկվելուց հետո,

-կոնկերտ պանսիոնատներ, հանքեր դարձել են հեղափոխական «էլիտայի» սեփականությունը,

-կոռուպցիոն հստակ մեխանիզմներ են մշակվել գնումների ոլորտում ու հեղափոխականների կողմից գրպանվող միլիոնավոր դոլարները անտեսանելի են մնում հասարակության կողմից,

-Երևանի քաղաքապետարանում, ՋՕ-երում, ճանապարհա-շինարարական, պետական վառելիքի ոլորտներում մշակվել են ատկատների, փողեր «լվանալու» կոնկրետ մեխանիզմներ։

Սրան հավելենք, որ ամբողջ հասարակության շրջանում խոսվում է այն մասին, որ Փաշինյանն ու նրա շրջապատը թաթախված են ծխախոտի, ադամանդների և այլ մաքսանենգ գործունեության մեջ, իսկ իշխանության ներկայացուցիչները ոչ միայն չեն հերքում այս լուրերը, այլ, այսպես ասած, «հանցավոր» լռության մեջ են։

Ընդամենը երկու տարում ձևավորվել է հեղափոխական «բուրժուազիա»՝ մեծ փողերով ու բիզնեսներով ու դեռ ինչքան բան է բացահայտվելու, երբ ներկաները նախկին դառնան ու փորձեն վայելել «հեղափոխական ավարը»։

Արտյոմ Ծառուկյան ՖԲ Գրառում Կոռուպցիա Իմ քայլը

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին