Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում 5.1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով գերատեսչությանը, ստորգետնյա ցնցումներ գրանցվել են Չենդու քաղաքի Ցինբայցզան շրջանում:
Երկրաշարժի օջախի խորությունը 21 կմ է կազմել:
Ավելի վաղ Ճապոնիայում 5,3 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել,
իսկ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ուսիկու քաղաքից 6 կմ դեպի արևմուտք ՝ Իբարակի պրեֆեկտուրայում: