f

Անկախ

Կոչ ՀՀ ոստիկանությանը՝ բացառել անհավասար մոտեցումը անցկացվող հավաքների նկատմամբ. Հելսինկյան կոմիտե


Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է տարածել արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Հայտարարություն արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ 2020 թ․ մարտի 16-ին ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ N 298-Ն որոշմամբ հանրապետության ողջ տարածքում արգելվեց հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը:

Միաժամանակ, հանրային միջոցառումների անցկացումը (ներառյալ՝ ժամանցային միջոցառումներ, տոնական եւ հիշատակի միջոցառումներ) մինչեւ 5 անձի մասնակցությամբ թույլատրվում են։

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր, այդուհանդերձ, հանրապետության տարբեր վայրերում տեղի են ունեցել հավաքներ եւ այլ ակցիաներ, որոնց նկատմամբ ոստիկանության կատարած վարչարարությունը կրել է անհավասար եւ անհամաչափ բնույթ։

Մի շարք դեպքերում ոստիկանությունը դադարեցրել է մինչեւ 5 մասնակից ունեցող հավաքները (օրինակ՝ ապրիլի 27-ին ՀՀ կառավարության նստավայրի առջեւ, հունիսի 4-ին Էրեբունի բիզնես պլազայի առջեւ անցկացվող հավաքները), այլ դեպքերում բազմամարդ հավաքների նկատմամբ չի դրսեւորել էական միջամտություն (օրինակ՝ մայիսի 20-ին ՀՀ կառավարության նստավայրի առջեւ, մայիսի 24-ին ք․ Կապանում տեղի ունեցած հավաքները):

Դիտարկվել են նաեւ միանձյա պիկետներ իրականացնող քաղաքացիների իրավունքների նկատմամբ միջամտության դեպքեր (օրինակ՝ ապրիլի 28-ին ՀՀ կառավարության առջեւ ակտիվիստ Հայկ Բարսեղյանին բերման ենթարկելու դեպքը), թեեւ ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի՝ հավաքի համար անհրաժեշտ է երկու կամ ավելի անձանց առկայություն։

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը եւ բնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգները, մարդու իրավունքների որոշակի սահմանափակումների պահպանումը անհրաժեշտ է, սակայն ցանկացած դեպքում սահմանափակումները պետք է հիմնվեն օրինականության եւ համաչափության սկզբունքների խիստ պահպանման վրա։

Այս առումով հիմնավորված չէ հավաքների ազատության իրավունքի եւ հանրային միջոցառումների նկատմամբ գործող սահմանափակումների նմանատիպ տարբերությունը, ինչպես նաեւ ոստիկանության կողմից տարբերակված մոտեցումը տեղի ունեցող հավաքների նկատմամբ։

Հավաքների 1 կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ սահմանելով որոշակի պահանջներ եւ վարքագծի կանոններ (օրինակ՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, առավելագույն մասնակիցների քանակ եւ հավաքի առավելագույն տեւողություն) հնարավոր է ապահովել այդ սահմանադրական իրավունքի իրացումը՝ զուգահեռաբար չեզոքացնելով հանրային առողջությանը սպառնացող ռիսկերը։

Վերոգրյալից ելնելով Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ կառավարությանը եւ Ազգային Ժողովին՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության իրավունքի նկատմամբ կիրառել առավելագույնը այն սահմանափակումները (օրինակ՝ մասնակիցների առավելագույն թիվը), որոնք կիրառվում են հանրային միջոցառումների նկատմամբ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ բացառել անհավասար մոտեցումը անցկացվող հավաքների նկատմամբ, եթե առկա չեն տարբերակման հիմքեր, ինչպես նաեւ զերծ մնալ միանձյա ակցիաների նկատմամբ միջամտություններից։

 

Հելսինկյան կոմիտե հայտարարություն ՀՀ Ոստիկանություն

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին