- Նախ անընդունելի է գալ իշխանության` երկիրը կառավարելու նպատակով եւ անհաջողությունները բարդել ժողովրդի վրա։
- Երկրորդ՝ ներկա իշխանությունը ոչ մի ռազմավարական ծրագրեր չի մշակել: Իսկ այսօրվա հրապարակած ծրագրերը ծրագրեր չեն:
Սկզբից ասում էին, որ կորոնավիրուսը մեզ լուրջ չի սպառնում, հետո սկսեցին խոսել սպառնալիքներից, հետո նաեւ պնդել, թե կորոնավիրուսը նոր հնարավորություններ է ստեղծելու:
- Եւ վերջապես ինչ կանխատեսում ունեմ առաջիկա ամիսների վերաբերյալ ասեմ՝ տնտեսության անկում, բարոյահոգեբանական եւ սոցիալական ներքին լարվածության աճ, իշխանությունների վարկանիշի անկում՝ իր բոլոր բացասական հետևանքներով…