Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ։
Նիկոլ,ասում ես ոստիկանը իրավունք ունի և պետք է ուժ կիրառի ժողովրդի դեմ։
Արդեն ոստիկանն էլ ժողովրդինը չէ՞։
Հասար մուրազիդ՝ վարչապետ դարձար, հիմա էլ խեղճ ոստիկաններին ես ժողովրդի դեմ հանում։
Ոստիկանությունը հիմա չպետք է ուժ կիրառի,ոստիկանությունն ուժ պետք է կիրառեր,երբ ռադիոտուն մտաք ու դռներն էիք ջարդում,որ այսօր այսպես անբարտավանի նման քեզ չպահեիր։
Իսկ ոստիկաններին և մեր ժողովրդին կոչ եմ անում ու խնդրում հարգալից լինել միմյանց նկատմամբ։
Ոստիկանը ժողովրդինն է,ոչ թե Նիկոլինը։
Շուտով Նիկոլը դրանում կհամոզվի։