f

Անկախ

Կոտայքի մարզպետն այցելել է Աբովյանի տարածաշրջանի գյուղեր


Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակվում են , իսկ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները գտնվում են մարզպետի և մարզպետարանի աչալուրջ վերահսկողության ներքո:

Մարզպետն հերթական այցով Աբովյանի տարածաշրջանի Մայակովսկի, Կամարիս, Գեղաշեն, Արամուս և Կաթնաղբյուր համայնքներում էր: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և համայնքի բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքներին:

Այսպիսով.

✅Այցը մեկնարկեց Մայակովսկի համայնքից: 2020 թ. սուբվենցիոն ծրագրով կվերանորոգվի Մայակովսկիի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը, ճաշարանի մասնաշենքն ու խոհանոցային հատվածները, ինչպես նաև բարեկարգվելու է բակային հատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը 67 730 510 ՀՀ դրամ է, որի 50 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը՝ համայնքի մասնաբաժինը:

✅ Մայակովսկի համայնքում այցելեցին նաև Հ. Հովհաննիսյանի անվան միջն դպրոց, որտեղ այս տարի նախատեսվում է պատուհանների ամբողջական փոխարինում:

✅ Կամարիս համայնքում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերով կառուցվել է ջրագիծ, կատարվել է ոռոգման ջրի խորքային հորի հորատում և փողոցներից մեկի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում:
➡️2020 թ. սուբվենցիոն ծրագրով ևս նախատեսվում է ջրագծի կառուցում, որը կլուծի համայնքի ջրի խնդիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 507 410 ՀՀ դրամ, որի 55 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը համայնքի մասնաբաժինը:

✅ Գեղաշեն համայնքում 2019 թ. սուբվենցիոն ծրագրով կառուցվել է խմելու ջրի ջրագիծ՝ ծրագրի 12 499 980 ՀՀ դրամ արժեքի չափով, որից 55%-ը պետության մասնաբաժինն է, 45 %-ը՝ համայնքի ներդրումը:

✅ Կառուցվում է նոր ու ժամանակակից լուծումներով մանկապարտեզի շենք: Ծրագրի ընդհանուր արժեքը 125 400 000 ՀՀ դրամ է, որի 50%-ը պետության ֆինանսավորումն է, 10 %-ը համայնքի ներդրումն է, իսկ մնացած 40 %-ը այլ ներդրողների մասնաբաժինն է:
➡️ 2020 սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի իրականացում: Արդեն աշնանը համայնքի փոքրիկները հնարավորություն կստանան այցելել այս մանկապարտեզ:

✅ Այցելեցին համայնքի մշակույթի տուն և երաժշտական դպրոց, որտեղ նախատեսված է գազաֆիկացման, լոկալ ջեռուցման համակարգի տեղադրման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 10 641 860 ՀՀ դրամ է: 30% պետություն, 70 % համայնք համամասնությամբ:

 Համայնքի ղեկավարի հետ քննարկեցին մշակույթի տանը լոֆթ ոճի գրադարանի կառուցման հարցը: Այն կդառնա երիտասարդների կրթական ժամանցն ապահովող հաճելի վայր:

✅ Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվ. միջն դպրոցն անցյալ տարի սեփական միջոցներով խաղահրապարակ է կառուցել: Տնօրենի ու համայնքի ղեկավարի հետ տեղում քննարկվեցին մարզադահլիճի վերանորոգման և դպրոցի ետնաբակում վոլեյբոլի առանձնացված խաղահրապարակով և վազքուղով ընդարձակ մարզահրապարակ կառուցելու հնարավորությունները:

 Համայնքից Կառավարությանն է ներկայացվել նաև խմելու ջրի առկա մետաղական ջրամբարի, հարակից 3 ջրաբաշխիչ հանգույցների վերակառուցման և կենտրոնական ջրատարի վրա մարիչի (ջրամբար/ հոր) կառուցման ծրագրեր:

✅ Արամուս համայնքում մարզպետը մասնակցեց մանկապարտեզի հիմնարկեքի սուրբ օծության արարողությանը: Կառավարության 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 40 տարի մանկապարտեզ չունեցած համայնքը վերջապես կունենա հիմքից կառուցված, ամբողջությամբ նոր ու հարմարավետ նախակրթական հաստատություն:

Մանկապարտեզների կառուցումը որպես համայնքներում կայնքի որակի բարձրացման կարևորագույն բաղադրիչ, մեր որդեգրած քաղաքականության և գործունեության առանցքում է: Յուրաքանյուր նոր մանկապարտեզի կառուցման հիմքը դնելով, մենք հիմք են դնում մեր երեխաների լուսավոր ու բարեկեցիկ կյանքի:

✅ Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է համայնքի Անկախության թաղամասի 4-րդ և 5-րդ, Երիտասարդական թաղամասի 8-րդ, 9-րդ և 10-րդ փողոցների և Տիգրանաձորի խճուղու 3-րդ փակուղու գազաֆիկացում: Ծրագրի արժեքը 233 000 000 ՀՀ դրամ է, որի 50 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը՝ համայնքի մասնաբաժինը:

✅ Մարզպետի այցի վերջին կանգառը Կաթնաղբյուր համայնքում էր: Դիտարկեցին այն տարածքը, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցի շենք կառուցել:

 Այս անգամվա այցի կարևորագույն մասերից էր նաև համայնքների բուժամբուլատորիաներ այցելելը՝ պայմաններին ու անհրաժեշտ միջոցներով ապահովվածությունը ծանոթանալու նպատակով:

Կոտայքի մարզում քաղաքացիների կյանքի որակը փոխելուն ուղղված միջոցառումները շարունակվում են: Շարունակվում են նաև համայնքների ղեկավարների և շինարարական ընկերությունների հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքները՝ մարզի համայնքներում բոլոր սուբվենցիոն ծրագրերը ամբողջական ծավալով ու որակով ավարտելու նպատակով:

6.png

7.png

8.png

 

 

11.png

12.png

15.png

16.png

Կոտայքի մարզ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին