Հարգարժան տիար Մարկ Ցուկերբերգ,
Հայտնում եմ Ձեզ, որ Ձեզ պատկանող սոցիալական ցանցերից մեկի ակտիվ օգտատերերից մեկը վերջին 2-3 օրերին, գտնվելով հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, պարբերաբար հրապարակում է պարսավանքի համատեքստ կրող բազմաթիվ լուսանկարներ՝ առանց դրանցում պատկերված անձանց համաձայնության կամ թույլտվության՝ այդու ոտնահարելով բազմաթիվ քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Խնդրում եմ՝ գոնե 1-2 օրով օգտատիրոջը ենթարկեք վարչական պատասխանատվության՝ ժամանակավորապես զրկելով էջ մուտք գործելու իրավունքից։ Թե չէ պարետին ինչքան խնդրում ենք՝ ինտերնետը չի անջատում։ Մեր միակ հույսը Դուք եք մնացել, հարգելի տիար Ցուկերբերգ։