Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 4-ին, ժամը 19:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Սուրեն Հ․, ծնված 1996 թ․) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Արսեն Ս․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Սոնիկ Ս․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։