Տարածելով նկարները՝ Փաշինյանը բացահայտում ա ստեր տարածելու իր խառնվածքը
Լրագրության մեջ ոսկե կանոն կա` կրկնակի ստուգում (double check): Տեղեկությունը, որը ձեռք ես բերել, պարտադիր պիտի ստուգես ճշմարտացիությունը, մի պարզ պատճառով, քանի որ տեղեկությունը կարող է չհամապատասխանել իրականությանը։
Նիկոլ Փաշինյանը խնդրել էր, որ իրեն համաճարակի կանոնները չպահպանողների նկարներ ուղարկեն, բայց նա կրկնակի ստուգում չէր արել ու արդյունքում պարզվեց, որ այդ նկարներից շատերը չեն համապատասխանում իրականությանը, ուրեմն նախկին լրագրող և վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածում է սուտ ու զրպարտություն։
Հիմա էս ամենը հասկանանք օրինակի վրա։ Նիկոլ Փաշինյանի ականջին ինչ-որ մեկը շշնջացել է, որ Արթուր Վանեցյանը հիբրիդային հեղաշրջում է անում։ Նա էլ առանց ստուգելու նրան պաշտոնազրկել է ու գրել՝ Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը հոդվածը։
Փաշինյանի իշխանության օրոք քրեական գործերի հարուցումները պետք ա նույնպես դիտարկել, որ այս ոճով ա իրականացվել։ Սա ա նշանակում, որ մենք ապրում ենք Հայկական ժամանակի հոդվածներում, ոչ թե Հայաստանի իրավական պետությունում։
Հա, ու էս ամենը պիտի առաջինը հենց պրոֆեսիոնալ լրագրողները, մեդիա գրագետները նկատեին, հետևություն անեին ու ընդվզեին։ Շատերն իհարկե նկատել են, շատերն էն գլխից էլ գիտեին, բայց շատերին էլ, ըստ համակրությունների ու հակակրությունների, հարմար է փաշինյանական հակալրագրային ոճը, իսկ շատերն էլ պատգամավոր են։
Ուրեմն Փաշինյանը ոչ թե բացահայտում ա համաճարակի կանոնները չպահպանողներին, այլ ինքն իրեն։