Forbes ամսագրի վարկածով ամենաբարձր վարձատրվող համաշխարհային աստղ Քայլի Ջեներն է ճանաչվել, որը 590 միլիոն դոլար է վաստակել: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնել է ամսագրի կայքը:
Երկրորդ հորիզոնականում ռեփեր Քանյե Ուեսթն է հայտնվել, որը 170 միլիոն դոլար է վաստակել:
Երրորդ տեղում է թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 106,3 միլիոն դոլարով:
Չորրորդ տեղում ՝ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 105 միլիոնով, հինգերորդում ՝ ֆուտբոլիստ Լիոնել Մեսին՝ 104 միլիոն դոլարով
Դեկտեմբերին հաղորդվել էր, որ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Forbes ամսագրի վարկածով գլխավորել է 2019 թ․ ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը։ Նրա եկամուտը 185 միլիոն դոլար էր կազմել: