G1 պորտալի փոխանցմամբ՝ Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսից 1,3 հազար հիվանդ է մահացել, որը ռեկորդային ցուցանիշ է: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրում 584 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 32,5 հազար մարդ մահացել է, ապաքինվել է 266 հազար քաղաքացի:
Կորոնավիրուսի տարածման ցուցանիշով Բրազիլիան Միացյալ Նահանգներից հետո աշխարհում երկրորդ տեղում է:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակավածների թիվը գերազանցում 6,6 միլիոնը;